Սիմոնյան․ Իմ տեղեկություններով` ՌԴ-ն է պատրաստվում հայտարարություն անել Լաչինի մասով
Լաչինի միջանցքի հետ կապված դեպքերը ևս մեկ անգամ փաստում են այն մասին, որ խաղաղապահները Լաչինում պետք են, և նրանց մանդատի ժամկետը պետք է երկարաձգվի։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Միգուցե մենք պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլ նաև միջազգային այլ ֆորմատների միջոցով այնտեղ հսկողություն իրականացնելու համար։ Այս պահի դրությամբ ԱՄՆ–ն, ԵՄ-ն և Ֆրանսիան արդեն իսկ հայտարարություն են արել և, իմ տեղեկություններով, ՌԴ–ն է պատրաստվում նման հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը շատ է սպասում»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը հաճախ է հայտարարում, որ ուզում է` Արցախի քաղաքացիներն ունենան այն իրավունքները, ինչ իրենց քաղաքացիները։ Սիմոնյանը հարցրեց` ո՞րն է այդ իրավունքը` պատանդի կարգավիճա՞կը, թե՞ անջատված գազը։
«Մեր հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ–ում կան կարմիր գծեր։ Մեզ համար կարմիր գծերը հստակ են,և նման գործողություններով մեզ ոչինչ պարտադրել չի լինի, թեկուզ այն հանգամանքից ելնելով, որ այլևս տեղ էլ չկա ինչ–որ բան պարտադրելու։ Կարծում եմ` իմ ակնարկը տեղ կհասնի և կհասկանան, որ չի աշխատելու այս տարբերակը»,–ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակն ի ցույց է դնում, որ պետք է լրջորեն զբաղվել միջազգային դիտորդական մանդատի ներդրման մասին, ինչո՞ւ ոչ` Արցախի տարածքում Մինսկի խմբի դիտորդական առաքելություն ունենալու մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.