Последние новости

Փաշինյանին և Ալիևին սպասում են ԱՊՀ գագաթաժողովում, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԱՊՀ երկրների ղեկավարները երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում կհավաքվեն ոչ պաշտոնական գագաթաժողովի, որը կանցկացբի դեկտեմբերի 26-ից 27-ը։

«Այո, նրանց (Ալիևն ու Փաշինյանը-խմբ.) ներկայությունը սպասվում է։ Սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ