Последние новости

Մնացական Մարտիրոսյանը չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, այսօր` Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում, բաց քվեարկությամբ որոշել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով:

«Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` նոյեմբերի 21–ին կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել էր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ