Գեղամ Մանուկյան․ Ռուս խաղաղապահներին պետք է մղել ակտիվ գործողությունների
Ադրբեջանը ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ համապատասխան հակազդեցություն չի ստացել: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը գնալով ավելի ու սեղմում օղակը Արցախի նկատմամբ, փորձում է առաջխաղացում ունենալ, նա ասաց. «Սա տեղավորվում է Ադրբեջանի այլատյաց, ֆաշիստական քաղաքականության մեջ: Սա ևս մեկ ցուցիչ է, որ այն բոլոր բառախաղերը, ո անցնող 3 տարիներին ՀՀ իշխանությունների կողմից հնչեցվում էին Ադրբեջանի հետ ինչ-որ փոխզիջման, ինչ-որ խաղաղության և երկխոսության հասնելու, այդ ամենը ուղղակի սեփական ժողովրդին մոլորեցնել էր:
Երբ Ադրբեջանը տեսնում է, որ դեմ-դիմաց կանգնած է միայն արցախահայության հետ, նման ռազմական ռազմական գործողություններով փորձելու է բարոյական, հոգեբանական ճնշումներ գործադրել, ինչու ոչ, նաև ռազմավարական առավելության հասնել բոլոր այն տեղերում, որտեղ կարողանում է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ցավով արձանագրեց, որ ցավալիորեն, հայկական կողմում պոռոտախոսությունն իր ծանր հետևանքներն է ունենում. «Արցախում գտնվող որոշ նախկին պաշտոնյաների պոռոտախոս հայտարարությունները՝ կապված շրջափակման լիարժեքության-ոչ լիարժեքության հետ, հանգեցնում են բացասական հետևանքների», - ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը։
Պատգամավորն ասաց, թե ունի բազմաթիվ փաստեր, երբ ոմանց պոռոտախոսությունը, չհաշվարկած տեղեկությունների հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության։
Հարցին, թե ո՞րն է ռուս խաղաղապահների դերն այս իրավիճակում, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Ռուս խաղաղապահներն ունեն կարևոր պարտականություններ, որոնց թերի կատարումը հանեցնում է սրան: Ռուս խաղաղապահների լիարժեք կենսագործունեությունը առաջին հերթին պետք է լինի ՀՀ իշխանությունների կողմից: Դա պետք է լինի ոչ թե միայն քարոզչական, հրապարակային, սեփական ժողովրդի մոտ մաչոյական դրսևորումներով, այլ շատ հաճախ ստվերային, կաբինետային, ուղիղ հաղորդակցման միջոցով մղել ռուս խաղաղապահներին ակտիվ գործողությունների»:
Հարցին՝ ինչպես է վերաբերվում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող այն հայտարարություններին, որով արցախահայության ներկայացուցիչներին հրավում են Բաքու՝ հանդիպման, Մանուկյանն ասաց․ «Ադրբեջանը միշտ դիմելու է այդ քայլերին, հիմա, որ խոսենք, իշխանավորները կասեն՝ դուք Ալիևի ջրաղացին ջուր եք լցնում։ Թող իրենց կոտրած ձեռքով Պրահայում թուղթ չստորագրեին, Ալմա Աթայի հռչակագիրը հիմք չընդունեին՝ առանց հայկական կողմի վերապահումների, Ադրբեջանն էլ այսօր ավելի քիչ միջազգային և իրավական հնարավորություն կունենար ձևական երկխոսություն կազմակերպելու»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).
-
2025-05-14 06:16
Во время своего выступления в Саудовской Аравии президент США Дональд Трамп сообщил, что госсекретарь Марко Рубио отправится в четверг в Турцию для участия в переговорах между Россией и Украиной, передает NBC News.
-
2025-05-14 06:15
Канцлер Германии Фридрих Мерц во вторник предупредил Россию, что Европейский союз введет против нее более жесткие санкции, если Москва на этой неделе не предпримет никаких шагов для достижения мира на Украине, сообщает DW.