Последние новости

Տիրանայում ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն

Օրերս Տիրանայում անցկացվող ԵԺԿ Ուսանողական կազմակերպության խորհրդի հավաքի վերջում ՀՀԿ-ական երիտասարդների առաջարկով ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ-ալան Լիլիթ Բեգլարյանը:

Նա նաև նշել է. «Հավաքին իմ ելույթում խոսել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, դրա հետևանքների, ադրբեջանական շարունակական ագրեսիաների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին։

Պատասխանել եմ պատվիրակների հարցերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախորդ խորհրդի հավաքի ժամանակ սեպտեմբերյան ագրեսիաները դատապարտող կոպիտ բանաձևի ընդունման համար։

Հավաքի վերջում մեր առաջարկով միաձայն ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն։

Եվրոպական դեմոկրատ ուսանողներ կազմակերպությունը խստորեն դատապարտում է Լաչինի միջանցքի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի պետության կողմից հովանավորվող բնապահպանների կողմից: Այս գործողությունը լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել և հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության բացահայտ խախտում:

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդին, ովքեր պատանդ են պահվում և զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից, ինչպիսիք են սնունդը, էլեկտրականությունը, գազը և դեղորայքը։ Մենք պահանջում ենք Ադրբեջանից անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը և հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ատելության հռետորաբանությունը և ուժի սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի դեմ անընդունելի են։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերսկսել բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ և կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ինքնորոշումը։

Ավելին, մենք կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝

Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի կողմից կրկնվող ռազմական ագրեսիաներին արձագանքելու նպատակով՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը։

«Եվրոպական դեմոկրատ ուսանողներ» կազմակերպությունը կշարունակի կանգնած լինել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի կողքին և արդարություն պահանջել նրանց իրավունքների և անվտանգության համար։

ՀՀԿ-ն շարունակում է ներկայացնել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում»,-գրել է ՀՀԿ-ալան Լիլիթ Բեգլարյանը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ