Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Ֆրանսիայի սենատում քրդական YPG ստորաբաժանումների անդամների ընդունելության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։
«Մագրոյին ներկայացվել է Անկարայի դժգոհությունը Ֆրանսիայի Սենատում Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրանց դուստր կազմակերպության` YPG/YPJ-ի ահաբեկիչների պատվին ընդունելության ու նրանց պատվո մեդալներով պարգևատրելու առնչությամբ», - նշված է հաղորդագրության մեջ:
Թուրքական կողմը, Ֆրանսիայում դեսպանատան միջոցով, Փարիզին հայտնել է իր ակնկալիքները «ահաբեկչության դեմ պայքարի» վերաբերյալ և կոչ արել Փարիզին կենտրոնանալ Թուրքիայի և Սիրիայի սահմանների անվտանգության պահպանման վրա, ինչպես նաև ցուցաբերել համերաշխություն՝ որպես դաշնակից։
Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը սկսվել է 1984 թվականին և վերսկսվել է 2015 թվականին: Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացնում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).
-
2025-05-14 06:16
Во время своего выступления в Саудовской Аравии президент США Дональд Трамп сообщил, что госсекретарь Марко Рубио отправится в четверг в Турцию для участия в переговорах между Россией и Украиной, передает NBC News.
-
2025-05-14 06:15
Канцлер Германии Фридрих Мерц во вторник предупредил Россию, что Европейский союз введет против нее более жесткие санкции, если Москва на этой неделе не предпримет никаких шагов для достижения мира на Украине, сообщает DW.