Իրանի արտգործնախարարը «3+3» ձևաչափը Կովկասում իրավիճակի կայունացման միջոց է անվանել
Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափի շրջանակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը` Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքների շուրջ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք մերձավոր հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությունը։
«Մենք, իհարկե, պետք է «3+3» մեխանիզմի միջոցով, ինչպես նաև գոյություն ունեցող մեխանիզմների միջոցով, առանց ուժի դիմելու, կարգավորենք հարցերը տվյալ տարածաշրջանում»,-նշել է իրանցի նախարարը։
Աբդոլլահիանը համոզված է, որ շարունակվող լարվածությունը ոչ մի օգուտ չի բերում ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, և անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղություն և կայունություն: Նա նաև դեմ է արտահայտվել տարածաշրջանային գործընթացներին արտաքին միջամտությանը։
Իրանի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է այս ձևաչափի նիստն անցկացնել Թեհրանում։
Հիշեցնենք, որ «3+2» ձևաչափով առաջին և առայժմ վերջին հանդիպումը (Վրաստանը մինչ օրս հրաժարվում է մասնակցել հարթակի աշխատանքներին- խմբ.) տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 15:49
«Не секрет, что уже неоднократно власти Армении и тот же Никол Пашинян внедряли в армянское общество азербайджанские нарративы», – заявил на полях проходящей в Ереване международной конференции на тему «Глобальная безопасность и геополитические вызовы» политический обозреватель информационно-аналитического центра «Верелк» Айк Халатян, коснувшись заявления Никола Пашиняна относительно Западной Армении и введенного в обращение Баку термина «Западный Азербайджан».
-
2024-11-23 15:35
Политолог Степан Даниелян, коснувшись сделанных накануне, 22 ноября, Николом Пашиняном в ходе интервью Общественному телевидению Армении заявлений, написал:
-
2024-11-23 15:33
Землетрясение произошло в субботу в Лачине (Бердзор). Толчки ощущались во всем Карабахе, сообщают азербайджанские СМИ.
-
2024-11-23 15:31
Российские карты китайской системы UnionPay, выданные Газпромбанком, перестали обслуживаться банками ОАЭ и Турции.