Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԴՐՍԵՎՈՐԵԼ ԵՆ ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև բերետավոր» և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), քաշքշել են հոգևոր հայրերին, դրսևորել են անհարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևոր հայրերի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այս ամոթալի արարքներից հետո իշխանությանը պատականող լրատվամիջոցներով տարածվում են սուտ տեղեկություններ, թե իբր Վերհափառ Հայրապետն այդ ժամին է գնացել Սարդարապատի հուշահամալիր սադրանքի նպատակով։ Իրականում, նախատեսված է եղել, որ Վեհափառ Հայրապետը Սարդարապատի հուշահամալիր այցելի Պատարագից հետո, ժամը 14:30-ի սահմաններում, քանի որ երեկ Կառավարությունից Մայր Աթոռին տեղեկացրել են, որ Կառավարության պաշտոնական այցը նախատեսված է այսօր առավոտյան` ժամը 10-11-ի սահմաններում:
Նախ, ոստիկանները Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չեն տվել մեքենայով մուտք գործել հուշահամալիրի կայանատեղի, ուստի Վեհափառ Հայրապետը և մյուս հոգևորականները ստիպված են եղել ոտքով մոտենալ, որի ժամանակ հանդիպել են տեղաշարժն արգելափակած ոստիկանական շարքերի:
Այդ ժամանակ փորձել են ճշտել արգելքի պատճառը, որին ի պատասխան՝ ոստիկանները պատասխանել են՝ տեղյակ չեն։ Փոխարենը` թույլ են տվել վերը նկարագրված դատապարտելի պահվածքը: Այսօրվա տեղի ունեցածն ակնհայտ ցույց տվեց, որ դեռ 2018թ. հուլիսին Գնդեվանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները բնույթով նույնն են, ինչ այսօր տեղի ունեցածը. պարզապես քաղաքացիական հագուստով անձինք փոխարինվեցին ոստիկանական համազգեստով անձանցով:
Այս կերպ քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում»,-ասված է գրառման մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.