«ՀայաՔվե»․ Նոր Նորքի թաղապետը պետք է արժանանա քրեական, Երևանի քաղաքապետը` քաղաքական պատասխանատվության
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է ս.թ. ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա աշխատակազմի կողմից քաղաքացի Արթուր Չախոյանին դաժանաբար ծեծի ենթարկելու միջադեպը:
«Հայաքվեի» տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սա աննախադեպ երևույթ է և ոտնահարում է ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու արժանապատվությունը: Հարկ է նշել նաև, որ ավելի վաղ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պաշտոնյային ոչ վայել հայհոյախառն բառամթերքով վիրավորել էր Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին և քաղաքացի Արթուր Չախոյանին, որից հետո բացահայտ ասել էր, թե չի զղջում իր կատարած արարքի համար:
Թեմայի շուրջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պաշտպանել է իր ենթակայի անհավասարակշիռ կեցվածքը` այն պայմանավորելով նյարդային համակարգի բռնկումներով:
Անպատժելիության մթնոլորտը և դրա փաստացի խրախուսումը վերածվել են իշխող վարչախմբի հանրային վերահսկողության և կառավարման բիրտ գործիքակազմի, որն անընդունելի է և տեղ չունի քաղաքակիրթ և ժողովրդավար հասարակություններում:
Մեկ անգամ ևս դատապարտելով սույն միջադեպը՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ քայլեր ձեռնարկել, համարժեք արձագանք և պատշաճ քրեաիրավական գնահատական տալ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի գործողություններին:
Իր հերթին, «Հանրապետություն» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր, Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանը պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն այս քրեական միջադեպի համար` դրանից բխող անխուսափելի հետևանքներով»:
Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի ենթարկեցին Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանեցին շենք, բերման ենթարկեցին միայն Չախոյանին:Ոստիկանական պաշտոնյան չհայտնեց, թե ինչու են միայն Չախոյանին բերման ենթարկում, իսկ մյուս պաշտոնյաններին՝ մասնավորապես, ծեծի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ ոչ։
Նշենք, որ Արթուր Չախոյանի աչքին կապտուկ կար:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարեցին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել էր իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը նշել էր, որ լավ է արել, որ հայոհոյել է:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).
-
2025-05-14 06:16
Во время своего выступления в Саудовской Аравии президент США Дональд Трамп сообщил, что госсекретарь Марко Рубио отправится в четверг в Турцию для участия в переговорах между Россией и Украиной, передает NBC News.
-
2025-05-14 06:15
Канцлер Германии Фридрих Мерц во вторник предупредил Россию, что Европейский союз введет против нее более жесткие санкции, если Москва на этой неделе не предпримет никаких шагов для достижения мира на Украине, сообщает DW.