Փաստաբան․ Աջապահյանի դեմ քրեական գործի նյութերում ոչինչ չկա, բացի հարցազրույցից
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերում բացարձակապես ոչինչ չկա, բացի նախկինում տված հարցազրույցից։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ բացի այդ հարցազրույցից, մնացածը գործի շուրջ ինչ-որ բաներ «պտտում են»` փորձելով տպավորություն ստեղծել։
«Աջապահյանի տրված հարցազրույցի հիման վրա իրենք գտնում են, որ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ է արվել, այնինչ կա փաստաթուղթ՝ Դանիել Իոննիսյանը հարցում է կատարել Աջապահյանի մեկ այլ հարցազրույցի վերաբերյալ և իրենք քրեական գործի վարույթ չնախաձեռնելու որոշում են կայացրել` գտնելով, որ նույնաբովանդակ խոսակցությունը հանցագործություն չէ։ Այսինքն` իրավապահ մարմինները գտել են, որ հանցանք չկա»,-ասաց Սարգսյանը։
Փաստաբանը հստակ չգիտի՝ հանձնարարության արդյունքում, թե քաղաքական հրահանգի արդյունքում են իրավապահները մտափոխվել և հիմա էլ գտնում են, որ հանցագործություն է։
«Կրկնակի անգամ դատելու սկզբունքը կոպտորեն խախտում է, հետևաբար մենք այս հարցը դատարանում կբարձրացնենք։ Դատական նիստում կփորձենք այդ բոլոր փաստարկները ներկայացնել, մեղադրանքը հերքել։ Մեծ հույսեր դատավորից դժվար է սպասել»,- ասաց նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.