Սամվել Կարապետյանի աջակիցներից 10-ին բերման են ենթարկել ՔԿ, այդ թվում՝ Տաշիր քաղաքից
Գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներից 10–ին բերման են ենթարկել Երևան քաղաքի քննչական վարչություն, այդ թվում՝ Տաշիր քաղաքից։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Հրավիրված անձ չկա։ Խուզարկության ժամանակ դեպք է եղել, երբ անձն ասել է, որ իր փաստաբանը դրսում է, թույլ տվեք` ներս մտնի, ներգրավվի գործողություններին, թույլ չեն տվել։ Նախնական տեղեկությունն այն է, որ հանրահավաքներին մասնակցելու հետ կապված ինչ–որ ձայնագրություններ են հրապարակվել սոցիալական կայքերում։ Համատարած արատավոր երևույթ է դարձել, պարզ չէ , թե այդ ձայնագրությունն ով է անում, ով է խոսում, մոնտաժված է, թե ոչ։ Նորաստեղծ «կայքեր» կան, որոնք տարածում են այդ «ձայնագրությունները»»,–ասել է Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ համատարած խուզարկություններ են սկսվել ինչպես ՀԷՑ–ի աշխատակիցների, այնպես էլ այլ քաղաքացիների բնակարաններում, որոնք ըստ վարույթն իրականացնող մարմնի` մասնակցել են հուլիսի 4–ին տեղի ունեցած հանրահավաքին։ Խուզարկություններից անմիջապես հետո անձինք բերման են ենթարկվել քննչական բաժին։
«Ժամը 9։20–ից փաստաբանները գտնվում են Երևան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ։ Փաստաբաններին թույլ չեն տալիս մասնակցել իրենց վստահորդների մասնակցությամբ իրականացվող վարույթային գործողություններին, այլ տեղեկություններ չկան, միայն գիտենք, որ ձերբակալված են։ Մի քանի անգամ զանգահարել ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»,– ասել է նա։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ քննիչներից մեկը փաստաբաններից մեկին ներս հրավիրեց։
Մարտիրոսյանի կարծիքով` պատճառն իրենց բարձրացրած աղմուկն է, քանի որ փաստաբանները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են, որ իրավապահները խոչընդոտում են իրենց աշխատանքը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.