Թուրքիայում՝ ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների աննախադեպ ալիք է սկսվել. ձերբակալվել է ավելի քան 500 մարդ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուժեղացնում է ճնշումը իր հիմնական քաղաքական մրցակիցների վրա՝ ինը ամսվա ընթացքում ամբողջ երկրում ձերբակալելով ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) հետ կապված ավելի քան 500 մարդու, հաղորդում է Reuters-ը։
Ըստ գործակալության՝ հարձակումները ուղղված են եղել միայն այն համայնքների վրա, որտեղ իշխանության են եկել ժամանակակից աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր ԺՀԿ-ի ներկայացուցիչները։ Ձերբակալվածների թվում են 14 ընտրված քաղաքապետեր, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը համարվում է Էրդողանի հիմնական մրցակիցը հաջորդ նախագահական ընտրություններում։
«Ութոտնուկը» և մեղադրանքների աճող ցանցը
Ինքը՝ Էրդողանը, հետաքննությունը անվանում է «ութոտնուկի նման կոռումպացված ցանցի» դեմ պայքար, որի «շոշափուկները տարածվում են Թուրքիայի սահմաններից այն կողմ»։ Սակայն ընդդիմությունը պնդում է, որ դա ժողովրդավարական այլընտրանքը ոչնչացնելու և իշխանությունը ցանկացած գնով պահելու փորձ է։
«Այս հետաքննությունները դարձել են քաղաքական ճնշման գործիք, այլ ոչ թե փաստերի օբյեկտիվ ուսումնասիրություն», - ասել է մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայը, որը լքել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2013 թվականին Գեզիում ցուցարարների զանգվածային կալանավորումից հետո։
Իմամօղլուն բանտում է, բողոքի ցույցեր և լիրայի անկում
Երկրի ամենամեծ քաղաքի՝ ավելի քան 17 միլիոն բնակչություն ունեցող քաղաքապետ Իմամօղլուն ձերբակալվել է մարտ ամսին՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Նա հերքել է մեղադրանքները։ Նրա կալանավորումը հանգեցրել է Գեզիի իրադարձություններից ի վեր Թուրքիայում տեղի ունեցած ամենամեծ բողոքի ցույցերին և թուրքական լիրայի կարճատև անկմանը։
Ռոյթերսի տվյալներով՝ անցյալ տարվա հոկտեմբերին հետաքննության սկսվելուց ի վեր հարցաքննվել է ավելի քան 500 մարդ։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում կալանավորվել է ավելի քան 200 մարդ, որոնցից ավելի քան 220-ը շարունակում են մնալ բանտում կամ տնային կալանքի տակ։
«Քաղաքական հաշվարկ» և վախ ընտրությունների հանդեպ
Քաղաքական վերլուծաբաններն ու դիվանագետները զարգացումները բացատրում են իշխանությունների շրջանում աճող անհանգստությամբ. իշխող կուսակցության՝ անցյալ տարվա մարտին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած խոշոր պարտությունից հետո, CHP-ն վերահսկում է երկրի ամենամեծ քաղաքները, այդ թվում՝ Ստամբուլը, Իզմիրը և Անթալիան։
«Սա արտացոլում է իշխող կուսակցության խուճապը առաջիկա ընտրություններից առաջ», - նշել է Գյունայը։ Չնայած հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են միայն 2028 թվականին, հակառակորդները վախենում են, որ Էրդողանը կարող է փորձել փոխել սահմանադրությունը՝ ևս մեկ ժամկետով առաջադրվելու համար։
Իրավաբաններն ու բիզնեսները հետաքննության տակ են
Հետաքննությունը ազդել է ոչ միայն պաշտոնյաների, այլև քաղաքապետարանների հետ աշխատող ձեռնարկատերերի վրա: Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածներից շատերը բազմիցս ցուցմունք են տվել այսպես կոչված «արդյունավետ զղջման» շրջանակներում, որից հետո նրանք ազատ են արձակվում դատական վերահսկողության ներքո, սակայն դա հանգեցնում է նոր ձերբակալությունների:
Էրդողան. «Սա քաղաքականություն չէ»
Էրդողանը և նրա նախարարները մերժել են դատարանների գործերին միջամտելու մեղադրանքները: «Սա իրավական գործընթաց է, ոչ թե քաղաքական: Մենք դրանում ներգրավված չենք», - ասել է նախագահը իր կուսակցության վերջերս կայացած նիստում։
Իմամօղլուի փաստաբանը, որը նույնպես կալանքի տակ է, «Reauters»-ին ասել է, որ քաղաքապետը «ոչ մի ապացույց» չունի իր դեմ: Դեռևս մեղադրանք չի առաջադրվել:
Սպասվում են ավելի շատ կալանավորումներ
Հետաքննությունը շարունակում է ընդլայնվել։ Այս շաբաթ խուզարկություններ և ձերբակալություններ արդեն տեղի են ունեցել Իզմիրում, Անթալիայում, Ադանայում և այլ քաղաքներում, որտեղ CHP-ն կարողացել է հաղթել վերջին ընտրություններում։
CHP-ի ղեկավար Օզգյուր Օզելը կալանավորված քաղաքապետերին անվանել է «Աթաթուրքի կուսակցության դեմ հեղաշրջման գերիներ»։ Այս հայտարարության համար նրա դեմ նոր հետաքննություն է սկսվել՝ այս անգամ «նախագահին վիրավորելու» համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.