Անտիոքի Պատրիարքությունը խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների վերջին գործողություններից
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների Պատրիարքության Հայտարարությունը.
«Հայ Առաքելական Եկեղեցուն իր անվերապահ զորակցությունը հայտնելու մասին
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների Պատրիարքությունը խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված վերջին գործողություններից։
Ասորական Ուղղափառ Եկեղեցու և Սուրբ Սինոդի անդամ Գերաշնորհ արքեպիսկոպոսների անունից, Նորին Սրբություն Պատրիարք Իգնատիոս Եփրեմ Երկրորդը հայտնում է իր անվերապահ զորակցությունը և խորին եղբայրական աջակցությունը Նորին Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականությանը և հավատավոր ժողովրդին՝ այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակաշրջանում։
Որպես Հայաստանի ամենահին հաստատություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ունի հսկայական հոգևոր, պատմական և ազգային նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ընտանիքի համար։ Նրա սրբությունը նսեմացնելու, ներքին կառավարման գործընթացները խաթարելու կամ հոգևորականներին թիրախավորելու ցանկացած փորձ հանդիսանում է կրոնի ազատության և եկեղեցու ամբողջականության լուրջ խախտում։
Եպիսկոպոսների և քահանաների կալանավորումները, սուրբ վայրերի նկատմամբ ոտնձգությունները, ինչպես նաև միջամտությունը եկեղեցու կանոնական կյանքին կարող են խարխլել ազգի հոգևոր հիմքերը և խաթարել Եկեղեցու սրբորեն պահպանված անկախության գաղափարը։
Ասորական Ուղղափառ Եկեղեցին խստորեն դատապարտում է նման գործողությունները և վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ պաշտպանել կրոնական ազատության և Եկեղեցու ինքնիշխանության սկզբունքները։
Աղոթում ենք՝ հայցելով խաղաղություն, իմաստություն և զորություն Հայ Եկեղեցուն։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին սկսել երկխոսություն և գործել հարգանքով և արդարությամբ՝ այն սրբազան հաստատությունների նկատմամբ, որոնք դարերի ընթացքում կերտել և պահպանել են քրիստոնեական ժառանգությունը»։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.