Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայում մասնակցել Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Թորոսյանն առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ։
Խորհրդարականներին ուղղված իր խոսքում ՀՀ ներկայացուցիչը կարևորել է միջոցառման անցկացումը։
«Հայաստանն առաջին անգամ մասնակցեց այս համաժողովին անցյալ տարի, և մենք շարունակելու ենք հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը և եվրոպական խաղաղության ու կայունության ավելի լայն նպատակի իրականացմանը»,- ասել է Թորոսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանն այս քննարկմանը բերել է ոչ միայն համերաշխություն, այլև ընդհանուր փորձ:
«Մենք ևս անցել ենք պատերազմի ցնցումների, խաղաղ բնակչության տեղահանության, ինքնիշխանությանը սպառնացող վտանգների միջով: Մեր ժողովուրդը սեփական փորձով գիտի, որ խաղաղությունը պարզապես հակամարտության բացակայություն չէ, այլ դժվարությամբ ձեռք բերված նվաճում է, որը պահանջում է քաջություն, համբերություն և նվիրվածություն»,- նշել է նա:
Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ, և առաջին հերթին՝ «Ուկրաինայի ժողովրդի ու ինստիտուտների հետ, քանի որ կիսում են նույն արժեքները»։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.