Последние новости

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ․ «ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵՎ Է» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԿՐԹԱԿԱՆ, ԱՅԼ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Է

Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլի ու Աննայի կողմից տևական ժամանակ տիրաժավորվող «Կրթվելը նորաձև է» հակահայկական ձևաչափին նոր ամպլուա է հաղորդվելու՝ այն հեռարձակվելու է նաև հեռուստատեսային տարբերակով։ Թրեևս կասկած չկա, որ թեման «խուրդելու» են հանրային կոչվող գրպանային դարձած եթերով՝ քարոզելով իրենց հակապետական նարատիվները։

Փորեձնք հասկանալ, թե ինչ խնդիր է լուծում Նիկոլը։ Նախ տևական ժամանակ, գոնե ինձ համար անհասկանալի, այդ խայտառակությունը դարձել է իշխանական քարոզչամեքենային «մաքուր ձեռքերը», որով նրանք ինչ-որ էսթետ դիսկուրսների միջոցով փորձում են մարդկանց ուղեղը լվանալու դասական գործընթաց ծավալել։ Այստեղ խնդիրն ու առաջնայինը բովանդակայինը չէ, բնավ, այլ այն սեգմենտը, ում վրա սրանք փորձում են կառուցել իրենց ապագա «քաղաքական ճարտարապետությունը»։ Նիկոլի համար կա մի բանաձև՝ ինչքան նայիվ ու IQ միջինից ցածր՝ այնքան իր համար ավելի հարմար՝ իր դատարկաբանություններն ու իրականության հետ ոչ մի աղերս չուենցող պնդումները շատ ավելի լավ կընկալվեն որպես փիլիսոփայական բացարձակ ճշմարտություններ։

Խնդիրն այստեղ այն է, որ այդ ահնդիպումների ընթացքում ամեն ինչ ներկայացվում է ձևախեղված, կոնտեքստից կտրված, զույգերը փորձում են մի քանի գրքեր ձեռքներին մարդկանց ցույց տան, թե իրենք խորամուխ են եղել Խորենացու «Պատմություն Հայոց»-ի, Հայ եկեղեցու «Կանոնագրքի», և նմանօրինակ մի քանի անկյունաքարային աշխատությունների վրա, սակայն դրանք ծխածկույթ են՝ իրենց նարատիվը գեներացնելու համար, իսկ երբ հրապարակավ նրանց հակադարձում ես, բարձրաձայնում բացահայտ սուտն ու կեղծիքը, ամբողջ ֆեյքապետական ապարատը միանում է՝ ընդհուպ մանդատակիրները։

Այս ամենը խոսում է նրա մասին, որ Նիկոլն ամբողջ արսենալը դրել է թեմայի մեջ նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով։ Փաստացի Նիկոլը հերթական ընտրություններից դեռևս 8-9 ամիս առաջ իրակացնում է քարոզարշավ գրեթե բոլոր մարզերում լայնամաշստաբ ասֆալտապատում, ջրագծի անցկացում, ավտոբուսներ են տրամադրում տարբեր հակայնքների։ Ասեմ ավելին, ըստ օդում կախված լուրերի՝ առաջիկա ամիսներին ֆիննախը մի ծրագիր է մշակում, ըստ որի՝ իջեցվելու է նպաստ ստացող հանրության նպաստ ստանալու շեմը, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ կարողանան նպաստներ ստանան՝ այդ կերպ փաստացի բաժանելով օրինական ընտրակաշառք։

Այսպիսով, «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը ոչ թե կրթական, այլ մանիպուլյատիվ քաղաքական նախագիծ է՝ ուղղված հասարակական գիտակցության վերակազմակերպմանն ու իշխանության համար նպաստավոր սոցիալական բազայի ձևավորմանը։ Իրական կրթության հետ այն ոչ մի առնչություն չունի դրա միջոցով սիմուլացվում է արժեքային դիսկուրս, որի բուն նպատակը գաղափարական դատարկությունը փաթեթավորելն է։ Եվ հենց այդպես էլ ձևավորվում է Նիկոլ Փաշինյանի ընտրական ինժեներիան՝ ոչ թե հանրային վստահության, այլ մեթոդիկ կառավարման, կախվածության ու տարրալուծման հաշվին։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ