Քննարկել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետն այս առումով ասել է, որ Հայաստանը կարևորում է երկրի էներգետիկ արտադրական կարողությունների մեջ Մեծամորի ատոմակայանի ունեցած դերը և շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան: Նա նաև հավելել է, որ այժմ ուսումնասիրվում են ապագայում նոր ատոմակայանի կառուցման և այդ նախագծում օտարերկրյա գործընկերների ներգրավման հարցերը:
Կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, արտադրական, հետազոտության և մշակումների, մասնագիտական փոխանակումների ու կրթական ծրագրերի ուղղություններով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2021-01-19 05:4231
За последние два с половиной года в разных судах Армении рассматривались и рассматриваются десятки дел, связанных с именем одного из самых скандальных чиновников команды Никола Пашиняна - новоназначенного руководителя аппарата премьер-министра Арсена Торосяна.
-
2021-01-19 05:3832
Из-за пандемии коронавируса правительство России 16 марта приняло распоряжение (№635-р) о временном ограничении въезда в Россию иностранных граждан и лиц без гражданства.
-
2021-01-19 05:3433
Министр иностранных дел Армении Ара Айвазян 18 января провел телефонный разговор с министром иностранных дел России Сергеем Лавровым.
-
2021-01-19 05:3138
Минобороны Азербайджана обновило данные по людским потерям во второй карабахской войне.