Последние новости

«ԼԵՅՏԵՆԱՆՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԹՈՂՆԵԼ ՊԱԿ-Ի ՀԱՏՈՒԿ ՌԵԶԵՐՎՈՒՄ»

Ֆեյսբուք սոցցանցում վերջին օրերին տարածվում է մի փաստաթուղթ՝ 1981 թվականի հոկտեմբերի 21-ի ամսաթվով, համաձայն որի առաջարկվում է «լեյտենանտ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանին թողնել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հատուկ ռեզերվում»։ Փաստաթուղթը, որում տրված է լեյտենանտ Տեր-Պետրոսյանի բնութագիրը, ստորագրված է Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի 1-ին բաժնի 3-րդ ստորաբաժանման ավագ օպերլիազոր, մայոր Մ.Ա.Հակոբյանի կողմից, իսկ առաջարկությանը իր հավանությունն է տվել այն ժամանակ դեռ 1-ին բաժնի պետ մայոր Հ.Ս.Հարությունյանը, հետագայում՝ Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի ղեկավար, իսկ 1990-1992թթ. ՀՀ ազգային անվտանգության նախարար։

 'ЛЕЙТЕНАНТА ТЕР-ПЕТРОСЯНА ОСТАВИТЬ В СПЕЦРЕЗЕРВЕ КГБ'

Այն փաստը, որ «Ղարաբաղ» կոմիտեի առաջատար անդամը և անկախ Հայաստանի առաջին նախագահը խորհրդային ժամանակներում եղել է Պետանվտանգության կոմիտեի աշխատակից, արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ի դեպ, 2000-ականների սկզբին նույնքան ակտիվ և ապացուցելի տարածվում էին տեղեկություններն այն մասին, որ Տեր-Պետրոսյանը վարձված էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից։ Հատուկ ծառայությունների հետ Տեր-Պետրոսյանի համագործակցությունը և ԽՍՀՄ ՊԱԿ-ի լեյտենանտ նրա լինելու փաստը հաստատող փաստաթղթերն առաջին անգամ 1992 թվականին հրապարակեց ՀՅԴ Բյուրոյի «Ազատամարտ» պաշտոնական շաբաթաթերթը։ Հենց այդ հանգամանքն էր հետագայում վկայակոչվում որպես «Դաշնակցություն» կուսակցության և նրա առաջնորդների նկատմամբ տեր-պետրոսյանական ռեժիմի քաղաքական բռնաճնշումների պատճառներից մեկը։

Մասնավորապես, 1992 թվականի հունիսին «Ազատամարտ»-ում տպագրվեց դոկտոր Էդուարդ Հովհաննիսյանի (այն ժամանակ Մյունխենի հայկական խնդիրների ինստիտուտի տնօրենի) հոդվածը՝ «Այլևս չենք լռի» վերնագրով։ Ներկայացնենք մի հատված այդ հոդվածից։

«ՊԱԿ-ի գործակալ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը, անձնական համար՝ Ժ-385292, այդ հզոր կազմակերպությունում իր ուղին սկսել է 1977 թվականի մայիսի 29-ին, երբ ՊԱԿ-ի մի գործակալ՝ Կազբեկ կեղծանունով, որը ճանաչում էր ապագա նախագահին համատեղ աշխատանքից, նրան բնութագրեց որպես պարզասիրտ, ճշմարտասեր, լուրջ գիտելիքներով օժտված, կոլեկտիվի համակրանքը վայելող մարդ։ Կազբեկի զեկուցման հիման վրա 1977 թվականի հոկտեմբերին Հայաստանի ՊԱԿ-ի 1-ին բաժնի ավագ օպերլիազոր Մ.Հակոբյանը ՊԱԿ-ի ղեկավարությանն է ներկայացնում հետևյալ եզրակացությունը. «Տեր-Պետրոսյանի վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնել ԽՍՀՄ ՄԽ-ին առընթեր ՊԱԿ-ի Կրասնոդարի մարզի վարչություն՝ քննարկելու և վճռելու համար նրան ԽՍՀՄ ՄԽ-ին առընթեր ՊԱԿ-ի հատուկ կադրերի թվում ընդգրկելու հարցը» ։ Հայաստանի ՊԱԿ-ի 1-ին բաժնի պետ Հ.Հարությունյանը այդ եզրակացության տակ մակագրում է՝ «Համաձայն եմ»։ Նույն 1977 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը դառնում է ՊԱԿ-ի հատուկ ստորաբաժանումների սպա»։

Անցած տարվա հունիսին թեման նորից այժմեականացվեց։ Մասնավորապես, պատմաբան Արտակ Այվազյանը հիշեցրեց 15-ամյա վաղեմության հրապարակումների մասին և հայտարարեց, որ այդ ժամանակ արդեն ազգային անվտանգության նախարար Հուսիկ Հարությունյանն իր ելույթում չի ժխտել Տեր-Պետրոսյանի կապը ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ։ Ուշագրավ է, որ նախկին նախագահի մամլո ծառայությունը, որը ժամանակին քամահրել էր «Ազատամարտ» շաբաթաթերթի հրապարակումները, դրանք անվանելով անհեթեթություն, այս անգամ անհրաժեշտ համարեց հանդես գալ հերքումով։ Սակայն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղարի ներկայացրած պարզաբանումները ծայրաստիճան բարդ է հերքում համարել։

Արման Մուսինյանը երկու փաստաթուղթ ներկայացրեց զինավորական հաշվառման կանգնած Տեր-Պետրոսյանի անձնական գործից։ Դրանցից առաջինը հինգերորդ կուրսի ուսանողին տրված բնութագիրն էր, որը կոչված էր ապացուցելու, թե Տեր-Պետրոսյանը 1968 թվականին արժանի էր «պահեստային վարչական ծառայության կրտսեր լեյտենանտի» կոչում շնորհելուն, և ստորագրված էր համալսարանի ռազմագիտական ամբիոնի ղեկավարների կողմից։ Երկրորդը ատեստացիան էր, որը նույնպես վկայում էր, թե նա արժանի է պահեստի ավագ լեյտենանտի հերթական կոչմանը, որն այս անգամ ստորագրված էր Հայկ.ԽՍՀ զինվորական կոմիսարի կողմից և թվագրված 1980-ով։ Ահա և բոլոր «փաստարկները», որոնք, Մուսինյանի մտահղացմամբ, կոչված էին ապացուցելու, թե Տեր-Պետրոսյանը եղել է իբր ոչ թե ՊԱԿ-ի, այլ ԽՍՀՄ ԶՈՒ-ի լեյտենանտ։

Եթե Մուսինյանը տեղյակ չէ, ասենք, որ խորհրդային ցանկացած բուհի ցանկացած շրջանավարտ ուսումն ավարտելիս փաստաթուղթ էր ստանում առ այն, որ հանդիսանում է Սովետական բանակի պահեստային սպա։ Բուհերում գործում էին ռազմագիտական ամբիոններ, որոնք անց էին կացնում բուհ ընդունվելու շնորհիվ բանակային ծառայությունից ազատված ուսանողների ռազմական պատրաստականությունը։ Իսկ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո տղամարդիկ անցնում էին եռամսյա հավաքներ, որոնց արդյունքներով նրանց շնորհվում էին սպայական կոչումներ։ Իսկ կանանց շնորհում էին պահեստի բուժքրոջ որակավորում, նրանցից շատերին՝ սպայական կոչումներ։ Բնականաբար, Լևոն Տեր-Պետրոսյանը բացառություն չէր։ Թե Մուսինյանի ներկայացրած փաստաթղթերը ինչ կերպ են «ժխտում» ՊԱԿ-ին նրա համագործակցելու փաստը, թողնենք ընթերցողի դատին։

Դա եղել է, կրկնում ենք, 2018 թվականի հունիսին՝ երկրում իշխանափոխությունից գրեթե անմիջապես հետո։ Առհասարակ, հատուկ ծառայությունների հետ առաջին նախագահի համագործակցության փաստը հաստատող փաստաթղթերը ժամանակ առ ժամանակ արտանետվում են հասարակական տարածք։ Դե, և ընդհանրապես խորհրդային հատուկ ծառայությունների հետ (հնարավոր է՝ ոչ միայն նրանց) «Ղարաբաղ» կոմիտեի անդամների առնվազն մեծամասնության համագործակցությունը վաղուց կասկածի տակ չի առնվում։ Պատճառները, թե ինչու է հենց Լևոն Տեր-Պետրոսյանի անունը գլխավորապես հոլովվում այդ ենթատեքստում, կարծում ենք, ակնհայտ են և բացատրությունների կարիք չունեն։

Վերջերս, ելույթ ունենալով Իրանի հայ համայնքի առջև, վարչապետ Փաշինյանը ծայրաստիճան հետաքրքիր հայտարարություն արեց այն մասին, որ կառավարությունում աշխատում են արտասահմանյան գործակալներ։ Ոչ մի պարզաբանում այնուհետ չհաջորդեց։ Սակայն այդ հայտարարությունը, ինչպեսև խորհրդային հատուկ ծառայությունների հետ առաջին նախագահի կապի մասին կանոնավոր հիշեցումները նորից, արդեն որերորդ անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ այժմեականացնում են լյուստրացիայի հարցը։ Այդ գործընթացի ցավոտությունը երկրի համար ակնհայտ է, բայց աչքի առջև այն դեպքն է, երբ այդ բեռով ապրելը գնալով ավելի ու ավելի է բարդանում։ Հնարավոր է, որ հենց իսկական լյուստրացիայի դեպքում էլ հայտնի դառնա ողջ ճշմարտությունը ՊԱԿ-ի լեյտենանտ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի մասին, կամ էլ ԱՄՆ ԿՀՎ գործակալի՝ նույն անվան տակ։ Թեև մեկը մյուսին ամենևին էլ չի բացառում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.

    • Карен ВРТАНЕСЯН: СОБЫТИЯ ПОСЛЕДНИХ ЛЕТ УКРЕПЛЯЮТ ПОДОЗРЕНИЯ В ИСТИННОЙ ЦЕЛИ КОМИССИИ НС
      2024-04-11 10:28

      В одной из предыдущих публикаций об Апрельской войне и деятельности комиссии НС по «расследованию» ее обстоятельств эта тема уже была слегка затронута. Речь, в частности, о том, что в армянских экспертных кругах еще в декабре 2020-го – сразу по окончании 44-дневной войны – появились подозрения в истинном предназначении этой комиссии. Так, широкий резонанс, причем не только в Армении, получила запись военного эксперта Карена Вртанесяна о том, что комиссия во главе с одиозным Андраником Кочаряном, возможно, в реальности была операцией турецких спецслужб.

    • ЗАЧЕМ ТУРЦИИ УЧАСТИЕ В EUMA, ЕСЛИ У НЕЕ ЕСТЬ АРАБАТ-ОМЕГА?
      2024-04-08 09:28

      Несколько дней назад в армянском парламенте была поднята тема возможности вовлечения Турции в состав гражданской наблюдательской миссии Евросоюза в Армении (EUMA). Вопрос отнюдь не риторический, поскольку для этого, как выясняется, необходимо три условия: согласие Армении, согласие Турции и решение ЕС. Ни одно из этих условий при действующих властях РА не кажется невозможным, наоборот, все они достаточно легко выполнимы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ