Последние новости

Սարգսյանը պատասխանեց Զուրաբիշվիլիին

Տարածաշրջանում հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, և նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը, այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բանակցություններից հետո:


«Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը։ Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա», - ասաց Ա.Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ հայ-վրացական հարաբերությունների առանձնահատուկ զարգացումն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։

«Արդյունավետ եմ գնահատում տիկին նախագահի հետ ունեցած բանակցությունները։ Հայաստանը մշտապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորմամբ և պահպանմամբ», - ասաց ՀՀ նախագահը:

Նա նշեց, որ կարևորվել է Հարավային Կովկասում ենթակառուցվածքային, էներգետիկ և լոգիստիկ ծրագրերի իրականացման նշանակությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր. «Վերջին տարիներին մեր երկրները միանման ողբերգությունների միջով են անցել: Մենք այսօր զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Աշխատանքային հանդիպում Սանկտ Պետերբուրգում
      2019-09-07 09:30

      Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն:

    • Ի՞ՆՉ Է ՆԿԱՏԻ ԱՌՆՎՈՒՄ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԱՍԵԼՈՎ
      2019-09-03 19:51

      ԱՄՆ-ում գիտակցում են Իրանի դերը Հայաստանի համար, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հրատարակվող Nouvelle d'Arménie հայկական ամսագրին տված հարցազրույցում։ Այս մասին հաղորդել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, ինչպես տեղեկացնում է Sputnik-ը։ «Ես չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել այդ առնչությամբ․ կարծես մեր ամերիկացի գործընկերները կարողացել են լավ ըմբռնել հարցը։ Նրանք սկսել են հասկանալ, որ Վաշինգտոնի համար Իրանը մեկ բան է, իսկ Հայաստանի համար՝ մեկ այլ»,- ասաց Փաշինյանը։

    • Քննարկել են փոխգործակցության հեռանկարները
      2019-07-02 07:50

      Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 1-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։

    • Ավետիք Քերոբյան․ Նոր պայմանագրեր են նախատեսված
      2019-06-27 15:22

      «Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում Հայաստանի և Ռուսաստանի Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունները պայմանագրեր են ստորագրել և նախատեսում են ևս մի քանի գործարք կնքել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների շուրջ: Այս մասին «Զվեզդային» ասել է Հայաստանի ՌԱՀ նախագահ Ավետիք Քերոբյանը: