Նորակառույց շենք «Գրանդ Հոլդինգի» աշխատակիցների համար
Այսօր տեղի ունեցավ «Գրանդ Հոլդինգի» կողմից իր աշխատակիցների համար կառուցված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանները, հյուրեր:
Շենքի կառուցման գաղափարի եւ նախագծի հեղինակը երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանն է: Այն կյանքի կոչեցին նրա որդիները` «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանները: Նախաձեռնության նպատակն է լուծել «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրները:
«Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը եկամուտ չեն հետապնդել: Հարմարավետ նորակառույցում բնակարանները տրամադրվել են ինքնարժեքով, առանց կանխավճարի եւ տոկոսադրույքի: Բնակիչները բնակարանի գումարը պետք է մարեն 12 տարվա ընթացքում: Ամսավճարը փոքր գումար է կազմում: Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքի շինարարությունը սկսվել է 2015թ.-ի ապրիլին եւ ավարտվել` 2018թ.-ի մայիսին: Վերջին մեկ տարվա ընթացքում, բնակիչների ցանկությամբ, բնակարանների մեծ մասում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Շենքում առկա է մեկից մինչեւ չորս սենյականոց 104 բնակարան եւ 92 ավտոկայանատեղի: Այն ունի 17 հարկ, որից 13-ը բնակելի հատվածն է, իսկ 3 հարկերը ծառայում են որպես ավտոկայանատեղի: Կից կառուցվել է խաղահրապարակ: Շենքի շինարարության համար «Գրանդ Հոլդինգը» ծախսել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար: Սա բիզնեսի կորպորատիվ պատասխանատվության շրջանակում սոցիալական բնակարանաշինության օրինակ է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 04:14
Власти Армении приняли правила игры Азербайджана, который политизировал проблему возвращения пленных и подходят к этому вопросу исключительно в логике переговорного процесса. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразила правозащитница Сирануш Саакян.
-
2024-04-23 22:40
Отстранить Никола Пашиняна от власти реально, самый правильный и доступный путь – выразить ему недоверие. Об этом сообщил третий президент Республики Армения, глава Республиканской партии Армении Серж Саргсян, который вместе со своими сторонниками участвует в традиционном факельном шествии.
-
2024-04-23 19:42
Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян предупредил об угрозе процессу международного признания Геноцида армян и диаспоре.
-
2024-04-23 19:29
C площади Республики Еревана стартует традиционное факельное шествие, посвященное 109-й годовщине Геноцида армян в Османской Турции.