Последние новости

ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ՝ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՍԿԵՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Սահմանապահ գյուղերի զարգացումը շարունակում է կարևոր թիրախ մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Այլընտրանքային էներգիան դիտարկելով որպես բնապահպանական ու տնտեսական առումով արդարացված միջոց՝ գործընկերները հերթական համատեղ ծրագիրն են սկսել Տավուշի մարզում: Ոսկեվանի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ գոյություն ունեցող ջեռուցման համակարգն արևային ջրատաքացուցիչով համալրելու ուղղությամբ:

Շուրջ հինգ տարի գործող մանկապարտեզն ապահով դիրք ունի և պաշտպանված է հակառակորդի հնարավոր գնդակներից և կարող է միաժամանակ սպասարկել 50-60 սան: Այդուհանդերձ, այն ամբողջ արդյունավետությամբ չի գործում: Փոքրիկների համար անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելը՝ երկհարկանի շենքն ամբողջությամբ տաքացնելը, բավականին ծախսատար է: Տնօրինությունը դրանում համոզվել է հատկապես ձմռանն աշխատելուց հետո:

«Մանկապարտեզում այժմ կա 30 սան: Ունենք երկու խմբի հնարավորություն, բայց գործում է մեկը: Անցած տարիներին չենք աշխատել՝ ջեռուցում չլինելու պատճառով: Այս տարի աշխատել ենք, քանի որ ունենք գազամատակարարում, և յուրաքանչյուր հարկի ջեռուցման համար նախատեսված մեկական գազի կաթսա: Օգտագործվում է միայն առաջին հարկի կաթսան: Երկրորդ հարկում կա դահլիճ, դաշնամուր, երեխաներն այնտեղ պետք է անցկացնեն իրենց մարզումները, բայց ցրտի պատճառով՝ չենք տանում: Եթե չկարողանանք ջեռուցել՝ ստիպված կլինենք դադարեցնել աշխատանքը»,-ասել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նոնա Մուրադյանը:

Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմանները սահմանապահ գյուղերին ծառայեցնելը դարձել է կարևոր նպատակ գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Իրականացվող աշխատանքները շուտով կավարտվեն: Գործընկերներն ակնկալում են արձանագրել ծրագրի ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական արդյունավետությունը:

«Մեր գյուղը սահմանամերձ է, անընդհատ հնչում են կրակոցներ, իրավիճակը լարված է լինում: Չնայած լարվածությանը գյուղում ուշադրություն են դարձնում մատաղ սերնդին: Գյուղում կան երեխաներ, որոնք կարող էին հաճախել մանկապարտեզ, բայց զրկված են դրանից՝ առկա պայմանների պատճառով: Համայնքում կան հրատապ այլ խնդիրներ, որոնք արագ լուծում են պահանջում: Երբ աշխատանքներն ավարտվեն ու հարցը կարգավորվի՝ տնտեսված միջոցները կուղղենք մյուս խնդիրների լուծմանը»,-ասել է Ոսկեվանի վարչական տարածքի ղեկավար Վլադիմիր Ղազինյանը:

Նոր համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար ծախսվող միջոցները, ինչը շատ կարևոր է այլ խնդիրներ ունեցող՝ սահմանապահ գյուղերի համար:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՇՈՒՇԻՈՒՄ ՄՆԱՑ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԱՅԴ ԹՎՈՒՄ ՄԵՐ ՍՐՏԵՐԸ»
      2020-12-25 10:05

      Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում իրարանցում էր և չնայած որ բոլորը խիստ զբաղված էին, այնուամենայնիվ ինձ անհամբեր սպասում էին «տան տերերը» և իրենց մտերիմները՝ կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարությունյանը, իր եղբորորդի Արամը, ԱՄՆ-ից ժամանած ընկերներ Հարություն Աղավյանն ու Գրեգ Բադիշխանյանը և «Նարեկացու» Շուշիի մասնաճյուղի տնօրեն Հայկ Պապյանը: «Նարեկացին» լի էր արցախցիներով՝ Շուշիից և Արցախի այլ բնակավայրերից, որոնք ներառվել են այս արվեստի կենտրոնի բարեգործական ծրագրերի ցուցակում՝ ի նպաստ փախստականների և տեղահանվածների:

    • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ, կամ Protect ARTsakh
      2020-12-21 12:20

      Դեկտեմբերի 14-20-ին Artscoops հարթակում կայացավ «Պահպանենք Արցախը», կամ Protect ARTsakh անվանումը կրող բարեգործական աճուրդը՝ Արցախին օգնության ձեռք մեկնելու նպատակով: Աճուրդին մասնակցեցին արվեստագետներ աշխարհի 4 մայրցամաքներից: Ողջ հասույթը կփոխանցվի Արցախում պատերազմից վնաս կրած մեր հայրենակիցների ընտանիքների օգնությանը:

    • ՍՊԻՏԱԿ ԵՎ ԲԵՅՐՈՒԹ. ԱՂԵՏԻ ԵՐԿՈՒ ԳՈՏԻ՝ ՄԵԿ ՃԱԿԱՏԱԳԻ՞Ր
      2020-08-07 18:15

      Անբաժան զուգահեռներ Հայաստանում և Լիբանանում տեղի ունեցած աղետների միջև «Դու ինչ է, մտադիր ես մեկնել Բեյրո՞ւթ». Հոլիվուդյան այս հանրահայտ հումորային կաղապարը, որպես կանոն, ուղղված էր բազմազան հանդերձավորմամբ գերբեռնված, իսկ երբեմն էլ նաև զինված ամերիկացիներին, որոնք ընդամենը պատրաստվում էին որսի գնալ, մեկնել քաղաքից դուրս կամ մանր քրեական հաշվեպարզումի։

    • ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ՈՒ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
      2020-07-01 13:42

      Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։