Последние новости

Հայտնի են «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու մահվան պատճարները

«Շերեմետևո» օադանավակայանում ինքնաթիռի շասսի տակ ընկած ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան հիմնական վարկածը հանգում է նրան, որ ուղևորների թռիչքի և գրանցման խմբի դիսպետչերները խախտել են տեխնիկական կանոնակարգը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ղեկավար Սերգեյ Վազյուլինին:

Նրա խոսքով՝ ՀՀ 25-ամյա քաղաքացի Ալբերտ Եփրեմյանը, որը արտաքսվել էր Իսպանիայից, ուղևորների թռիչքի և գրանցման խմբի դիսպետչերների կողմից տեխնիկական կանոնակարգի խախտման պատճառով ապօրինի հայտնվել էր թռիչքուղում:

Քննիչները կարծում են, որ «Շերեմետևո» ժամանելուց հետո տղամարդուն չեն հսկել և ավտոբուս նստելու և Երևանի թռիչքին հետևելու փոխարեն նա ուղղվել է թռիչքուղի: Այստեղ նա ընկել է թռչող Boeing 737-ի տակ:

Եփրեմյանի մահից հետո ՌԴ ՔՕ 263.1 հոդվածի 3-րդ մասով (տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտում) հարուցված քրեական գոքրծի հետաքննությունը շարունակվում է, նշել է ՔԿ ներակայացուցիչը:

«Շերեմետևո» օադանավակայանում դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի նոյեմբերի 20-ին: Թռիչքուղում հայտանբերվել էին 20-25 տարեկան տղամարդու մնացորդներ: Ուղևորատար ինքնաթիռը թափավազքի ժամանակ նրան վրաերթի էր ենթարկել:

Աթենք ուղևորվող օդանավի օդաչուն դիսպետչերներին հաղորդել էր, որ ենթադրաբար թռիչքուղում բախվել է կենդանու:

Նախնական վարկածի համաձայն՝ Եփրեմյանը դուրս է եկել ավտոբուսից և վազել դեպի թռչող ինքնաթիռը. նրան չեն հասցրել կանգնեցնել:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ