Последние новости

Դաշնակցությունը մեկնաբանեց Վիեննայի գագաթնաժողովը

Համանախագահողների սեղմ հայտարարությունից եւ Նիկոլ Փաշինյանի ու Ալիեւի մեկնաբանություններից դժվար է ամբողջական պատկերացում կազմել բանակցությունների բուն ընթացքի մասին, բայց ինքնին բանակցությունների փաստը գնահատելի է: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նրա խոսքով, կարեւոր է, որ խոսակցությունը կայացավ. «Բայց պետք է արձանագրեմ, որ բանակցային գործընթացի արդյունավետության համար շատ հեռու ենք: Այդ մասին են վկայում թե Փաշինյանի, թե Ալիեւի մեկնաբանությունները: կարծում եմ՝ հետագա բանակցային գործընթացում հնարավորություն կլինիկողմերի դիրքորոշումների հստակեցման առումով առաջընթաց արձանագրել: Այս պահին, ինչպես ենթադրվում էր, որեւէ առաջընթաց, որեւէ բեկում տեղի չի ունեցել»:

ՀՅԴ-ական գործիչը նկատեց, որ Փաշինյանի եւ Ալիեւի մեկնաբանությունները շեշտադրումների, ձեւակերպումների առումով մի փոքր տարբեր էին. «Այս առումով կարեւոր է, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես է գնահատում բանակցությունների փաստը, յուրաքանչյուրն ինչ հետեւություններ է արել: Հետագայում կախված կողմերի գործողություններից կարելի է ավելի ամբողջական պատկերացում կազմել տեղի ունեցած քննարկման, բանակցությունների արդյունավետության մասին»,-ընդգծեց նա:

Հարցին,թ ե այս պահին որքանով է հավանական, որ Արցախը կարող է վերադառնալ բանակցային սեղան, Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Դատելով երեկ տեղի ունեցած քննարկումներից, Արցախի ներկայացուցիչների բանակցային սեղան վերադարձի հարցը կարծես չի ուրվագծվում: Բայց եթե մենք ուզում ենք, որ Արցախը դառնա բանակցությունների լիարժեք կողմ, անհրաժետ է, որ մենք ինքներս համապատասխան քայլեր ձեռնարկենք, որովհետեւ առանց տնային հանձնարարությունների, առանց ռազմաքաղաքական, տնտեսական եւ մյուս բաղադրիչներով համապատասխան քայլերի գործադրման, ակնկալել, որ Ադրբեջանը սիրահոժար կհամաձայնի բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը, մեղմ ասած, միամտություն է: Արդեն ժամանակ է, արդեն ուշացել ենք, եւ պետք է օր առաջ Հայաստանի եւ Արցախի միջեւ համապարփակ ռազմավարական դաշինք կնքելու գործընթաց սկսել»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ