Последние новости

ՄԱԿ․ 2050 թ. աշխարհի բնակչությունը կհասնի 9.7 միլիարդի

Այսօր աշխարհի բնակչությունը, որի թվաքանակը 2019 թ.-ին կազմում է 7,7 միլիարդ մարդ, շարունակում է աճել եւ 2050-ին կհասնի 9.7 միլիարդի, իսկ դարավերջին կհասնի մոտ 11 միլիարդի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ բնակչության աճը ուղեկցվում է ծերացմամբ, ծնելիության նվազմամբ, ինչպես նաեւ արագընթաց ուրբանիզացիայով: Արդեն հիմա ամբողջ աշխարհում միջին ծնելիության մակարդակը յուրաքանչյուր կնոջ համար 2,5 երեխա է, իսկ 2030 թ.-ին այն կկազմի մոտավորապես 2.4 ծնունդ ամեն կնոջ համար:

Ըստ կանխատեսումների, 2050 թվականին աշխարհի բնակչության ավելի քան 70 տոկոսը կապրի այն երկրներում, որտեղ ծնելիության ընդհանուր մակարդակը ցածր կլինի բնակչության վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակից:

Ինչ վերաբերում է 65 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց, ապա ընդհանուր թվաքանակում նրանց մասնաբաժինն ավելանում է: Այժմ նրանք Եվրոպայում կազմում են 19 տոկոս, Հյուսիսային Ամերիկայում` 16 տոկոս, իսկ 2050 թ.-ին այդ ցուցանիշները համապատասխանաբար կդառնան 28 տոկոս եւ 23 տոկոս:

Աշխարհի բնակչության շուրջ 56 տոկոսն այժմ ապրում է քաղաքներում: Ապագայում բնակչության գրեթե ամբողջ աճը տեղի կունենա քաղաքային բնակիչների թվաքանակի աճի հաշվին, որոնք, ըստ կանխատեսումների, 2030 թվականին կկազմեն աշխարհի բնակչության 60 տոկոսը, իսկ 2050 թվականին մոտ 68 տոկոսը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ