Последние новости

«Սպայկայի» տնօրենը հերքում է մեղադրանքները

Պատվիրված փորձաքննության հետևանքով «Սպայկա» ընկերությանը 7 մլրդ դրամի պարտք են «կպցրել»։ Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը։ Հիշեցնենք, որ նրան հարկերի վճարումից խուսափելու մեղադրանք է ներկայացվել։

Նա նշել է, որ փորձաքննությունն անգամ սովորական գործում կարող է վարվել մի քանի ամիս։

«Անհասկանալի է, թե ինչպես կարող էր համապատասխան մարմինը տալ եզակացություն գործի մասին, որը կապված է 7 մլրդ դրամ հսկայական գումարի հետ»,- հավելել է Դավիթ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը հայտարարում է այն մասին, որ 5,5 մլրդ դրամը ավելացված արժեքի չվճարված հարկն է։ «Նախ՝ անհասկանալի է, թե որտեղից է վերցվել գումարը։ Դա հիմնավորվում է նրանով, որ ընկերությունը կապված է «Վիլլաջ» և «Գրին պրոդուկտ» ընկերությունների հետ։ Դա անհեթեթություն է, մենք կապված ենք միայն նրանով, որ նրանց տրանսպորտային ծառայություններ ենք մատուցում։ Երկրորդ՝ անհասկանալի է որտեղից է վերցվել մնացած 1,5 մլրդ-ն։ Երրորդ, եթե գումարը 5,5 մլրդ-ի մասին ճիշտ է, ապա ինչո՞ւ ընկերությունը դրանք որպես հետվճար չի ստացել»,- նշել է նա։

Ընկերության տնօրենը հավելեց, որ դա, հավանաբար, նրա արդյունքն է, որ նրանք ժամանակին արդեն 2.45 մլրդ դրամի չափով չճշտված գումար են վճարել և այն էլ՝ ընկերությանը փրկելու համար:

«Դա սովորություն է դարձել, որպեսզի մեր ընկերության վրա ավելի մեծ գումար բարդեն: Տվյալ պահին ընկերությունը զրկվել է ֆինանսական կազմակերպություններից գումար ստանալու հնարավորությունից: Բացի այդ, Եվրասիական զարգացման բանկը կասեցրել է վարկերի տրամադրումը, որոնք կարող էին ընդլայնել ընկերության հնարավորությունները: Դա թույլ կտար աշխատակիցների թիվը 2000-ից 3500-ի հասցնել»,- ընդգծեց Դավիթ Ղազարյանը:

Նա հավելեց, որ ներկայումս քննիչը դատարան միջնորդություն է ներկայացրել նրա կալանքի մասին ՀՀ ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարկերի, տուրքերի կամ այլ առանձնապես խոշոր չափի պարտադիր վճարներից խուսափում:

Նշենք նաև, որ «Սամբրիել» պանրի գործարանի առաջ, որտեղ կայացել էր մամուլի ասուլիսը, ընկերության տնօրենին աջակցելու համար հավաքվել էին «Սպայկա» ընկերության աշխատակիցները:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ