Последние новости

ՀՅԴ․ Պետք է խոսել հետևանքների վերացման և փոխհատուցման մասին

Հայաստանի իշխանությունները, ինչպես նախկին, այնպես էլ ներկա, թերագնահատում են Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և փոխհատուցման կարևորությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական գործերի հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, տեղեկացնում է News.am:

Նրա խոսքով՝ իշխանությունների ծրագրում Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման դրույթ չկա, սակայն 100 տարի անց չի կարելի խոսել միայն ճանաչման և կանխարգելման մասին: Կա պահանջների շրջանակ և հարկավոր է առաջ գնալ:

«Այժմ մենք այն փուլում ենք, որ Ցեղասպանության հարցը ոչ մի լուրջ կառույցի կողմից չի վիճարկվում: Եվ անգամ Թուրքիան վիճարկում է հանցագործության որակավորումը, սակայն չի վիճարկում ողբերգական իրադարձությունները: Եթե կան էլ մի քանի այդպիսի երկներ՝ Բրիտանիան, Իսրայելը, դա անում են բացառապես նրա համար, որ չանհանգստացնեն Թուրքիային», - նշեց Մանոյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության մասին, ընդհակառակը, խոսել են այնպիսի երկրներ, ինչպիսին Եգիպտոսն է:

Ինչ վերաբերում է իրավական քայլերին, նախքան դրանք սկսելը, հարկավոր է մանրակրկիտ նախապատրաստել ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից, հատկապես որ թուրքական հասարակության մի մասը այլևս չի հավատում իշխանություններին և չի վախենում խոսել: «Պետք է շարունակել աշխատել թուրք հասարակության հետ:

Նման հնարավորություն կա, և փոխհատուցման հարցը քննարկելիս պետք է նրբանկատ մոտեցում ցուցաբերել: Մարդիկ կարող են մտածել, որ դա պետք է կատարվի իրենց հաշվին, և դա դեր կխաղա ճանաչման հարցում », - ավելացրեց Կիրո Մանոյանը:

«Ավանդական հարցն է, թե ինչ կասի ԱՄՆ նախագահը: Թրամփի դեպքում կանխատեսումը ավելի դժվար է: Բայց պետք է նշել, որ արդեն մի քանի տասնամյակ ԱՄՆ նախագահները ապրիլի 24-ին ելույթ են ունենում, և կրկին, որպեսզի չանհանգստացնեն Թուրքիային, չեն օգտագործում ցեղասպանություն բառը», - նշեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ ստորին պալատն արդեն մի քանի անգամ ճանաչել է ցեղասպանությունը և օրակարգում կան բանաձևեր: Ամերիկյան նահանգների ճնշող մեծամասնությունը այսպես թե այնպես ճանաչել են ցեղասպանությունը, օրենսդիր մարմինը պետք է հետևի իրենց օրինակին », - ասաց Մանոյանը:

«Ինչ ակնկալել Թուրքիայից: Լավատեսության համար հիմքեր չկան: Թուրքիան մերժում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու նախաձեռնությունները և ակնկալիքներ չկան, որ մոտ ապագայում իրավիճակը կփոխվի», - ասաց ՀՅԴ ներկայացուցիչը` միաժամանակ նշելով արխիվները, մասնավորապես` Վատիկանի արխիվը ուսումնասիրելու կարևորությունը:

ՀՅԴ ներկայացուցիչը նշեց երկրների լայն աշխարհագրությունը, որտեղ իշխանությունները, հայ համայնքների հետ միասին, նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչ վերաբերում է արևելյան երկրների հետ աշխատանքին, Կիրո Մանոյանը նշեց, որ Արևելյան երկրներում հայ համայնքները կամ փոքրաթիվ են կամ չկան:

Դրան ավելանում է Արևելքի բնակիչների մտածելակերպը: «Բայց դա չի նշանակում, որ աշխատանք չի տարվում: Օրինակ, Չինաստանը չի ճանաչել, բայց չի էլ ժխտում: Շեշտադրումը դրվում է Արևմուտքի կամ Մերձավոր Արևելքի վրա միայն այն պատճառով, որ խաղացողները այդ իրադարձությունների կամ ականատեսը կամ մասնակիցն են եղել», - հիշեցրեց Մանոյանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ