Последние новости

ԲԱՆԱՎԵՃԸ ՎԱՂՈՒՑ ԱՎԱՐՏՎԱԾ Է…

«Մենք որպես ազգ, ժողովուրդ, պետություն, պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը: Եվ ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել,- հայտարարեց վարչապետ Ն.Փաշինյանը ապրիլի 22-ին՝ ԵՊՀ-ում ուսանողների և դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ։- Երբ ինձ ուղարկում եք Ղարաբաղի խնդրով բանակցելու, միանգամից չեք ասում՝ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ»։ Մեջբերումը պաշտոնական մամուլից է («Հայկական ժամանակ» թերթից, որը գրեթե «Պրավդա»-ն է՝ համապատասխան ժամանակներում), որպեսզի խուսափենք անստույգ լինելու կշտամբանքներից։

Առանց մեկնաբանության թողնենք ողջ այս տարվա ընթացքում պրն. Փաշինյանի կողմից միշտ ու ամենուր գործածվող բացառապես «Ղարաբաղ» անվանումը (նկատի ունենք, որ չի օգտագործվում Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տարբերակը)։ Ըստ երևույթին, այդպես ավելի հեշտ է բանակցություններ վարել Ադրբեջանի «կիրթ» առաջնորդ Իլհամ Ալիևի հետ, որը Փաշինյանի վրա «դաստիարակված» մարդու անջնջելի տպավորություն է գործել։ Ճաշակին ընկեր չկա։

Բայց կցանկանայինք հիշեցնել Հայաստանի ղեկին հայտնված ճակատագրի սիրեցյալին, որ նույն այս երկրում Ղարաբաղի վերաբերյալ վերջին բանավեճը սկսել, անցկացրել և ավարտել են դեռևս 1988 թվականի փետրվարին։ Եվ եթե այն ժամանակների իջևանցի գավառական պատանին տվյալ թեմայով տեղեկատվության պակաս ուներ, ապա կան պաշտոնական աղբյուրներ, կան թերթեր, փաստաթղթեր և, վերջապես, Հայաստանի իշխանության բարձրագույն կոլեկտիվ մարմնի կամքը։ Խոսքը ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման մասին է, որտեղ հստակ բացառվում է որևէ փաստաթղթերի ստորագրումը, որտեղ Արցախը նշված է որպես Ադրբեջանի մաս։ Եթե նորաթուխ վարչապետը իրեն վեր է դասում նրանցից, ովքեր ընդունել են որոշումը ծանրագույն 90-ականների սկզբին (ի դեպ, հհշականների վրա ընդդիմության գործած ճնշման տակ), ապա թող այդպես էլ ասի։ Բայց և հիշի, որ ղարաբաղյան «ռեբուսը» բավական ծանր հետևանքների է փոխարկվել նրանց համար, ովքեր փորձել են լուծել այն՝ առանց հաշվի առնելու ողջ հայ ժողովրդի ազգային անվտանգության խնդիրը։

…Պետության ղեկավարը, որն առ այսօր չի հասկացել, թե ինչում է ամփոփված Արցախի խնդիրը և ինչպես այն պետք է լուծեն հայերը, ստորագրում է զբաղեցրած պաշտոնին իր բացարձակ անհամապատասխանության տակ։

Արցախի թեման գլոբալ է հայերի համար և այնքան գերպատասխանատու, որ չի կարելի խաղ անել դրա հետ ու պնդել, այսպես ասած «դիսկուրսի» բացակայության մասին։ Նրանց, ովքեր դա չէին հասկանում (Լ.Տեր-Պետրոսյանը), կյանքը հանրամատչելի բացատրեց, թե ինչն ինչոց է։ Նույնն է սպասում նաև մնացած բոլորին, անկախ այսօր զբաղեցրած դիրքից և Կոնդում «Ցեկայի դաչայում» բնակության անխախտելիության վերաբերյալ պատրանքներից։

Այնտեղ, ի դեպ, Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով, ապրել է նաև Երրորդ Հանրապետության քաղաքական իրականության այնպիսի գունեղ կերպար, ինչպիսին էր ամենաիսկական ոսկրաջարդ Մուշեղ Սաղաթելյանը։ Բայց հետո հայտնվեց բանտախցում։ Թե ինչ կլինի մեր բոլորիս հետ վաղը, միայն երկնքին է հայտնի։ Թեև երկրի վրա էլ ինչ-որ բան նշմարվում է։

Վերադառնալով հայոց խորհրդարանի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և այն, թույլ տվեք ասել, քաղաքական գործիչներին, որոնք պատկերացում չունեն դրա մասին, կարող եմ լոկ խորհուրդ տալ նրանց, որ զուր օդ չցնցեն։

Անկախ նրանից, թե ով և ինչ կշշնջա իրենց ականջին կամ կասի բաց տեքստով (կարևոր չէ՝ դա Հայաստանի հեռավոր, թե մերձավոր ռազմավարական գործընկերն է), այսօր ղեկի մոտ կանգնածները պետք է գիտակցեն, որ ղարաբաղյան հարցում ամեն ինչ որոշված է իրենցից դեռ շատ առաջ։ Ցանկացած այլ ստատուս-քվո (բնականաբար, կարելի է քննարկել փոխզիջումների հեռանկարները ինչ-որ տեղում, բացառությամբ ԼՂԻՄ-ի և Հայկական ԽՍՀ-ի միջև նույնիսկ մի քանի սանտիմետրի) սահմանելը կործանարար է։ Իսկ եթե ոմանք չեն հասկանում, թե ինչի շուրջ պիտի բանակցություններ վարեն, ապա թող սուսուփուս մի կողմ քաշվեն։ Այստեղ բանավիճելու ոչինչ չկա։

Իհարկե, մեր պատմության մեջ շատ են եղել ցավալի կորուստները։ Բայց այսօր նրանք, ովքեր չեն հասկանում, որ նահանջի տեղ չկա, թող ավելի լավ է չընկնեն պատմության ոտքի տակ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СЛЕД ХУДОЖНИКА ШАНТА АВЕДИСЯНА В ЕГИПЕТСКОМ ИСКУССТВЕ
      2024-04-18 10:35

      Сын армянских беженцев Шант Аведисян родился в Каире в 1951 году и жил в двух кварталах от книжного магазина "Читательский уголок", владельцем которого был Джордж Микаелян, один из основателей комитета "Друзья армянской культуры". Это обстоятельство сыграло важную роль в судьбе Шанта. Он дружил с четырьмя сыновями Джорджа, делал с ними первые шаги в живописи. Их учительницей в студии была Нора Азадян, помогавшая юноше организовать первые выставки.

    • ДВА СЕРГЕЯ, И ОБА ТЕРЯНЫ
      2024-04-12 09:35

      У армян принято называть новорожденных по имени известного в роду человека. Ну а о ком именно идет речь, можно разобраться по отчеству и дате рождения. Два Сергея Теряна родились в селе Бананц (Гардман) в разное время. Оттуда же корнями Татьяна Минасян - автор ряда публикаций в "ГА". Из ее рассказов сложились образы этих незаурядных личностей.

    • АРМЯНСКИЕ СТОЛИЦЫ. СКОЛЬКО ИХ БЫЛО?
      2024-04-05 10:32

      Вопрос в заголовке не из простых. Люди, интересующиеся армянской историей, придерживаются существующей уже длительное время точки зрения, согласно которой Ереван считается 12-й столицей. Однако не все с этим согласны. Книга писательницы Сильвы Сукиасян, вышедшая в 2005 году, называлась "28 армянских столиц". Историк, писатель-публицист Ваге Лоренц издал в конце прошлого года работу "Столицы Армении". В ней автор упоминает 37 городов.

    • ДВЕ КАРТЫ ОТ ОДНОГО "КАРТОГРАФА"
      2024-04-05 10:13

      Похоже, вы забыли про свой замечательный паспорт, многоуважаемые граждане Армении. Он называется "Паспортом гордого гражданина Республики Армения", был напечатан тиражом в 500 тысяч экземпляров и призывал граждан сказать "да" на референдуме по изменению Конституции в части, касающейся Конституционного суда РА. Референдум был назначен на 5 апреля 2020 года. Что было дальше помните, гордые мои?






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ