Последние новости

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ «ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ»

Ի՞նչ նպատակ է հետապնդում գործադիր իշխանությունը, ցանկանալով պատժել Վճռաբեկ դատարանի միանգամից բոլոր դատավորներին, ընդ որում՝ քաղաքական կարևորագույն դատավարության նախաշեմին։

Մոտ տասը օր առաջ արդարադատության նախարար Ա.Զեյնալյանը Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) միջնորդություն ուղարկեց ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի 11 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին, այսինքն պալատի անխտիր բոլոր դատավորների՝ նախագահի գլխավորությամբ։ Իրադարձությունն աննախադեպ է, ինչ խոսք։ Առ այսօր արդարադատության ոչ մի նախարարի մտքով չի անցել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնել Վճռաբեկ դատարանի որևէ դատավորի դեմ։ Առաջին ատյանների դատավորներին ենթարկել են, այն էլ բազմիցս, այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա։ Իսկ այ, բարձրագույն դատավորների կաստային ոչ ոք և երբեք դեռ չի փորձել մոտենալ ինչ-որ տույժերով։

Բայց դա էլ դեռ ամենը չէ։ Չէին հասցրել Բարձրագույն դատական խորհրդում մարսել այդ նորությունն ու մտորել «ինչպե՞ս վարվել» թեմայի շուրջ, երբ արդարադատության նախարարը, ակնհայտորեն ոգևորված իր արարքից, դիմեց ԲԴԽ-ին նոր նախաձեռնությամբ. կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վճռաբեկ դատարանի նաև քրեական գործերով պալատի դատավորներին, դարձյալ լրիվ կազմով։ Այսինքն՝ 9 մարդու։ Այսպիսով, Արտակ Զեյնալյանը պահանջում է ոչ ավելի, ոչ պակաս պատժել Վճռաբեկ դատարանի անխտիր բոլոր դատավորներին, առանց որևէ բացառության։ Նման բան Երրորդ Հանրապետության պատմության մեջ տեղի է ունենում առաջին անգամ։

Նախարարն այդօրինակ որոշման է հանգել փաստաբաններից ստացված գանգատների հիման վրա, որոնց ազգանունները հրապարակելուց ձեռնպահ կմնանք։ Եվ այդ գանգատները, Զեյնալյանի կարծիքով, արժանի են այդպիսի դաժան հետևանքների։ Ի դեպ, դատական բարձրագույն ատյանի երկու պալատները որոշակի ժամանակից ի վեր գլխավորում են կանայք՝ Ռուզաննա Հակոբյանը և Լիլիթ Թադևոսյանը։

Մի խոսքով՝ նոնսենս։ Եվ միանգամայն հասկանալի է, որ Բարձրագույն դատական պալատում խորը մտածելու բան ունեն։ Իսկ մտորումների համար ժամանակ առանձնապես չկա. որոշումը, ըստ օրենքի, պետք է ընդունվի երկու շաբաթվա ընթացքում։ Ավելի ճիշտ, լինելու է երկու առանձին որոշում, պալատներից յուրաքանչյուրի վերաբերյալ, ըստ նախարարի դիմումների հաջորդականության։ Եվ այդ որոշումների կայացման օրերն էլ տարբեր են լինելու։

Իրավիճակն, իհարկե, արտասովոր է։ Եվ նույնիսկ յուրովի զվարճալի։ Մեկ էլ տեսար՝ Բարձրագույն դատական խորհուրդը առանց խելքին զոռ տալու, խորամանկորեն վերցրեց ու եկավ այն եզրակացության, թե արդարադատության նախարարն անշուշտ իրավացի է։ Եվ Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ նրա դժգոհություններն էլ ամեն առումով հիմնավորված են. բա ուրիշ ինչպե՞ս։ Նրանց գործողություններում ակնհայտորեն առկա են էական կարգապահական խախտումների նշաններ, և հետևաբար՝ դատավորներին պետք է խիստ ու անհապաղ պատժել։ Իսկ չմանրանալու համար՝ ամենից ճիշտը նրանց լիազորությունները դադարեցնելն է։

Այ հենց այստեղ էլ կսկսվի ամենահետաքրքիրը։ Քանզի եթե ԲԴԽ-ն մի հարվածով դադարեցնի Վճռաբեկ դատարանի բոլոր 20 դատավորների լիազորությունները, ապա ո՞վ պիտի երկրում իրականացնի բարձրագույն արդարադատությունը։ Ի՞նչ կերպ պիտի կատարվի այդ գործընթացը։ Եվ այդ դեպքում ինչպես՞ վարվել արդար դատաքննության իրավունքի հետ, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով։ Եվ բացի այդ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում գործադիր իշխանությունը, ցանկանալով միաժամանակ պատասխանատվության ենթարկել դատական բարձրագույն ատյանի բոլոր դատավորներին։ Իսկ այն, որ դա արվում է բնավ ոչ հենց այնպես, այլ կոնկրետ նպատակով, դժվար թե կարող է կասկածներ հարուցել։

Իսկ եթե նախապես հասկանալի է, որ լիազորությունները չեն դադարեցվելու, ապա ստացվում է, թե առավելագույն պատիժը, որ կարող են ստանալ դատավորները, խիստ նկատողությունն է։ Եվ այն, որ գործադիր իշխանության նախաձեռնությամբ երկրում կսասանվի դատական իշխանության, ի դեպ՝ իշխանության ամենափխրուն ճյուղի անկախությունը, դա դեռ դժբախտության կեսն է։ Գլխավոր դժբախտութունն այն է, որ բացի դատական իշխանությունից, գործող սահմանադրական մարմինը՝ ի դեմս Բարձրագույն դատական խորհրդի, ստիպված է փոխել դատական իշխանությունը և արդարադատություն իրականացնել։ Այս գործընթացն այլ կերպ անվանել չի կարելի, քանզի եթե ԲԴԽ-ն ընդունի որոշում, որով գնահատական տրվի վերջնական ուժ ունեցող Վճռաբեկ դատարանի դատական ակտին, ապա կստացվի, որ գործադիր իշխանությունը ԲԴԽ-ին ընկալում է որպես դատական բարձրագույն ատյանին վերահսկող մարմին։

Նկատենք, սակայն, որ նույնիսկ Եվրադատարանը իրեն թույլ չի տալիս և իր կարգավիճակով չի էլ կարող եզրակացություն տալ այն մասին, թե կոնվենցիոն նորմերի խախտման արդյունքում դատական ինչ-որ ատյան պետք է կարգապահական տույժի ենթարկվի։ Ինչպես հայտնի է, անհրաժեշտության դեպքում ՄԻԵԴ-ը պարտավորեցնում է իշխանությանը համապատասխան փոխհատուցում տալ քաղաքացուն, որի իրավունքները ոտնահարվել են դատաքննության ընթացքում։

Ոչ ոք չի ժխտում, որ դատավորները նույնպես մարդ են ու կարող են սխալվել։ Եվ դատական բարձրագույն ատյանի դատավորներն էլ բացառություն չեն։ Բայց գործադիր իշխանության եռանդն ու շտապողականությունը, որը որոշել է մկանների խաղ ցուցադրել դատավորներին կամ, ավելի պարզ ասած, «տեղը դնել» նրանց, ընդ որում՝ հենց կարևորագույն քաղաքական դատավարության՝ «Մարտի 1»-ի գործի դատաքննության սկսվելուց առաջ, մեղմ ասած, իրավաչափ չես անվանի։

Գործադիր իշխանությունն իր խոսքն ասաց։ Այժմ որոշում կայացնելու հերթը Բարձրագույն դատական խորհրդինն է։ Եթե նույնիսկ այնտեղ համարեն, որ, օրինակ, խախտում կա, բայց կոպիտ ու ակներև չէ, ապա կարող են և մերժել նախարարին։ Բայց շատ հետաքրքիր է, թե այդ ինչ սարսափելի մեղք են գործել երկու պալատների դատավորները, որ նրանց որոշել են դաս տալ։ Շատերն են շտապում իմանալ մանրամասները։ Եվ եթե պարզվի, որ այս ամենը փոթորիկ է մի գավաթ ջրում, այսինքն դատավորների հրապարակային խարազանման համար առիթ է դարձել բավական չնչին արարքը, ապա կստացվի, որ դատական համակարգի վրա գործադրվող ճնշման վերաբերյալ եզրահանգումների տակ ամուր, քարքարոտ հող կա։ Չէինք ցանկանա, որ այդպես լիներ…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • АННА ВАРДАПЕТЯН СНОВА НЕ В КУРСЕ?
      2024-04-22 13:30

      Бездействие прокуратуры порождает полицейский произвол Поведение отечественных стражей закона уже длительное время отличается крайней агрессивностью и откровенной жестокостью по отношению к гражданам. Только на прошлой неделе с разницей в 2-3 дня мы стали свидетелями двух вопиющих случаев полицейского произвола.

    • ДЕЛО АШОТЯНА: ОДНО ХОДАТАЙСТВО ЗАЩИТЫ ОТКЛОНЕНО, ВТОРОЕ - УДОВЛЕТВОРЕНО
      2024-04-17 13:10

      16 апреля в Антикоррупционном суде под председательством Ваге Долмазяна продолжилось слушание по делу зампреда РПА Армена Ашотяна, а также экс-ректора ЕГМУ Микаэла Нариманяна и сотрудников вуза Ларисы Парсегян, Марты Симонян и Ролана Давтяна. Их обвиняют в злоупотреблении служебным положением и отмывании денег.

    • БЕЗОПАСНОСТЬ ПО-НИКОЛОВСКИ
      2024-04-16 12:30

      Настоящих офицеров с профессиональным праздником!          «16 апреля в Армении отмечают День работника Полиции. Эти профессионалы должны быть гарантом безопасности для жителей страны и примером безукоризненного соблюдения законов. Но, к сожалению, в последние годы наше государство не может похвастать успехами в сфере защиты граждан»,- считает оппозиционный активист, лидер движения «Азатагрум» Мика Бадалян. О действиях армянских полицейских, как и всей правоохранительной системы Армении, в целом, он знаком не понаслышке. Грубейшие задержания, шитые белыми нитками уголовные дела, аресты и суды – вот то, с чем ему не раз пришлось столнуться в последние годы в рамках борьбы с правящей властью.

    • СУД ПО ДЕЛУ ЦАРУКЯНА ГОТОВ К ДОПРОСУ СВИДЕТЕЛЕЙ
      2024-04-15 11:49

      В Антикоррупционном  суде под председательством судьи Арама Григоряна продолжилось слушание дела в отношении председателя партии "Процветающая Армения" Гагика Царукяна и директора "Мульти Груп" Седрака Арустамяна.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Հրայր Թովմասյանի հայտարարությունը
      2019-10-03 11:05

      ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:

    • Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ՍԱ ՆՄԱՆ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ. ՓԱՍՏԱԲԱՆ
      2019-09-18 10:51

      Մեր պետության կառավարումն այնքան է անլրջացել, որ իրավական պրոցեսներին որևէ ադեկվատ կամ լուրջ գնահատական տալը շատ դժվար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու՝ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը:

    • ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿՆՍՏԵՑՆԵՆ ԿԱՐԴԻՆԱԼ ՌԻՇԵԼՅԵԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ
      2019-08-17 08:05

      Մեծը, իսկապես, տեսանելի է դառնում հեռավորության վրա։ Որովհետև քանի դեռ ապրում ես մառազմի մեջ, կամաց-կամաց վարժվում ես և արդեն չես ցնցվում։ Բայց երբ պետության բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվում են այսպիսի իրադարձություններ, աշխարհի պատկերը, հավատացեք, ներկվում է անմոռանալի գույներով։ Քանզի նման բան չի կարող լինել։ Դե, ախր չի՛ կարող։ Բայց այն կա, և դա չափազանց ծիծաղելի է, իհարկե։ Սակայն երբ մտաբերում ես, որ խոսքն այն երկրի մասին է, որտեղ ապրում են զավակներդ ու հասակ առնում թոռներդ, ծիծաղդ միանգամից մարում է։

    • Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՓՈՒԼԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ
      2019-08-13 11:11

      Շուրջ մեկ տարի է հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե, վերջ չունեցող փուլ: Այս անվերջանալի փուլում իրավագիտակից քաղաքացու գաղափարին փոխարինելու եկավ թեժ գծերի մոլուցքը, զարգացման ճանապարհի փոխարեն հասարկությունն ընտրեց միմյանց բզկտելու, իրար դեմ չարանալու ուղին: