Последние новости

ԿԱԶԻՄԻՐՈՎ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱԿ ԱԽ ԲԱՆԱՁևԵՐԸ ՉԷՐ ԿԱՏԱՐՈՒՄ՝ ՀՈՒՍԱԼՈՎ ՈՒԺՈՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ

Նախկին դեսպան, 1992-96 թվականներին Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի՝ ղարաբաղյան հակամարտության հարցերով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հերքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Միխայիլ Զաբելինի հայտարարությունը: Ադրբեջանցի պատգամավորի հայտարարության առիթը Վլադիմիր Կազիմիրովի հոդվածն էր այն մասին, թե պետք է արդյոք Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին:

«Ցանկանում եմ շնորհավորել՝ նրա ստեղծագործությունը հրապարակել են տասնյակ լրատվամիջոցներ, հիմնականում Ադրբեջանում: Պարզապես նախանձում եմ՝ նրանք հազիվ թե հրապարակեին կամ գոնե սեղմ շարադրեին այն, ինչը պատգամավորն այդպիսի եռանդով հակադարձման է արժանացրել: Եվ գրեթե բացառված է, որ այդ նյութը կհրապարակեն: Այդպիսին է այնտեղ շատ լրատվամիջոցների ավանդույթը՝ ինչո՞ւ ընթերցողի գլուխը լցնեն օտարի, իսկ առավել ևս օտարոտի մտքերով:

Մ. Զաբելինն, իհարկե, չի մասնակցել այս հակամարտության կարգավորմանը և իրավունք ունի ամեն ինչ հավաստի չիմանալու, բայց մի՞թե Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցները կհրաժերվեին պատգամավորին և երկրի ռուսական համայնքի ղեկավարին օգնելուց: Ոչ ոք չի կարող ամեն ինչ իմանալ, և դա մեղք չէ: Մեղքը ապլոմբն է, հատկապես երբ այն հիմնավորված չէ:

Չարժի մրցակցել աղաղակող մեղադրանքներով և պիտակներով, դա անչափ սիրում են նրանք, ովքեր կոնկրետ փաստարկներ չունեն: Կսահմանափակվեմ իմ ընդդիմախոս Մ. Զաբելինի կողմից տարբեր խեղաթյուրումների թվարկմամբ:

1) Ինչո՞ւ է նա մանրամասն մեջբերել հելսինկյան սկզբունքները՝ այն դեպքում, որ ս.թ. մարտի 29-ին Վիեննայի հանդիպման արդյունքներով կատարած հայտարարության մեջ նախագահ Ալիևը պատահաբար չի ընդգծել դրանցից միայն մեկը՝ պետության տարածքային ամբողջականության սկզբունքը: Թող ինքը ստուգի:

2) Զաբելինի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ձևաչափը իբր միջազգայնորեն ճանաչված մեխանիզմ է և միաձայն ընդունվել է ԵԱՀԿ որոշմամբ: Բայց ինչո՞ւ հղումներ չի կատարել փաստաթղթերին: Գուցե այդպիսիք չկա՞ն էլ:

3) Զաբելինը «մտացածին» է համարել, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղը անվանել է «հակամարտող կողմ»: Նա ուղղակի չի կարդացել Գլխավոր շտաբի պետի ուղերձները, իսկ հետո՝ 1993 թվականի հունիսի 17-ին և 27-ին, հուլիսի 24-ին, 25-ին ու 27-ին ինձ և Ս. Բաբայանին ուղղված նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի ուղերձը ու «93 թվի հուլիսի 28-ին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձանց հանդիպմանը ձեռք բերված համաձայնագիրը»: Որտեղից էլ և սկսվել են «երկու» կողմերի՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հանդիպումների խոստումները: Այս բոլոր տեքստերի լուսապատճենները ներկայացրել են իմ «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում (էջ 389-404): Պատրաստ եմ այն ուղարկել իմ ընդդիմախոսին, որ դա էլ իմանա:

1) Նա շատ է գրում 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ Նախարարների խորհրդում հանդիպման մասին, սակայն ոչ մի անգամ 1994 թվականի դեկտեմբերի 6-ին Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի մասին՝ «չնկատելով» ժամկետների և մակարդակի ակնառու տարբերությունը: Նախարարների հանդիպումը եղել է մինչև ռազմական գործողությունների, խոշոր հարձակումների և գրավումների բարձրակետը, իսկ Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովը՝ պատերազմից հետո, հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում արդեն և բարձր մակարդակով: Մինսկի խմբի համանախագահների մանդատը նրանց հանձնարարում է առաջնորդվել հատկապես Բուդապեշտի որոշումներով: Եվ վաղուց ոչ մի խոսք չկա Բեյքերի 2+2 սխեմայի մասին:

2) Զաբելինի սրտով չէ Բուդապեշտը: Տեսեք, թե ինչպես է նա մատուցում 1995 թվականի մարտի 31-ին Պրահայում ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի արդյունքներով հաղորդագրությունից ընդամենը մեկ բառը: Ռուսերեն տեքստում նշված է. «Գործող նախագահը հաստատում է կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ ավելի վաղ ընդունած որոշումները, այսինքն՝ բանակցային ամբողջ գործընթացին, ներառյալ Մինսկի համաժոովին երկու ներգրավված պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցության մասին»: Փոքր-ինչ այլ է անգլերենը. «հակամարտության մյուս կողմի (Լեռնային Ղարաբաղի) կամ, եթե ուզում եք, «ևս մեկ կողմի…»: Իսկ Զաբելինը այստեղ ԼՂ ադրբեջանական համայնքին ավելացնելու և Բեյքերի վաղեմի բանաձևը փրկելու համար սա մատուցում է հոգնակի թվով: Միանգամից երեք ապտակ: Չէ՞ որ անգլերենում եզակի թիվ է (and of the other conflicting party (Nagorno-Karabakh)! Իսկ համայնքը հակամարտության կողմ չէ (այն չունի իր զինված ուժերը, դրա հրամանատարություն, իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ): Այնտեղ շահագրգիռ կողմերի մասին խոսք է եղել առանձին՝ փոքր-ինչ ներքևում: Ո՞վ կասի, որ այս ամենը պատահականություն է՝ իբր անգլերենի չիմացության պատճառով:

3) Չեմ վիճարկում 80-ական թվականների վերջից 2 պատճառով հակամարտության լարվածության աճը: Ինձ ղարաբաղյան գործերի մեջ են ներառել 1992 թվականի գարնանը՝ այն խաղաղ կարգավորելու համար: Հավանաբար, նախկինում կողմերը հաճախ էին ակնառու անարդարություններ թույլ տալիս, բայց յուրաքանչյուրը մեղադրում է դիմացին, իրեն՝ ոչ մի կերպ: Զաբելինի թեզերը միակողմանի են. հայերը պակաս փաստարկներ չունեն:

Նա ՄԱԿ ԱԽ 822, 853, 874, 884 բանաձևերում տեսնում է միայն օկուպացված հողերն ազատելու պահանջները: Այո, դա այնտեղ կա: Բայց ոչ միայն դա: Ամենից առաջնային էին կրակի և ռազմական գործողությունների, թշնամական ակտերի դադարեցման պահանջները: Ժամանակն է տարբերակել պատճառները և հետևանքները, այլ ոչ թե հետևանքը որպես պատճառ ներկայացնել: Ինչը ինչի՞ պատճառով: Կամ պատերազմը օկուպացիայի պատճառով, կամ օկուպացիան ռազմական գործողությունների պատճառով: Հայերին ինչպե՞ս հաջողվեց գրավել Ադրբեջանի այդքան շրջաններ: Արդյոք նրանց չօգնե՞ց Բաքուն ՄԱԿ ԱԽ հրադադարի պահանջներից հեռանալով: Այսպես՝ մինչև 822 բանաձևը ընկել էին միայն Շուշին և Լաչինը, իսկ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իտալիայի այն կատարելու պահանջին Երևանն ու Ստեփանակերտը համաձայն էին, սակայն Բաքուն անգամ չպատասխանեց՝ հուսալով ուժով առավելություն ստանալ: Այդպես եղավ նաև հետո: Արդյունքը Ադրբեջանի 7 շրջաններն էին: Իսկ որքան ճարպկորեն է Զաբելինն օգտվում փակագծերից: Նա կարողանում է դրանց խճողակից ամեն ավելորդ բանը վերացնել:

1) Բնականաբար, նրան պետք չէր իմ հարցը, թե ով է 1993 թվականից սկսած սովորեցնում հայերին չկատարել ՄԱԿ ԱԽ բանաձևերը։ Ահա դա նա փակագծերի մեջ լեզվից թռցրեց։ Հիմա արի ու հավատա նրա փակագծերին։ Հասկացե՞լ էր արդյոք նա, որ, չցանկանալով արժեզրկել իր բանաձևերը, ՄԱԿ ԱԽ-ն այլևս չընդունեց դրանք Ղարաբաղի հարցով։ Մինչդեռ արժեր դա անել ե՛ւ 1993-ի վերջին, ե՛ւ 1994-ին։

2) Սակայն անհեթեթության ռեկորդը նա սահմանեց, երբ Բիշքեկում խոսնակների հանդիպումը շփոթեց Բաքվում հրադադարի ստորագրման հետ։ Ընդ որում՝ վիճում էր, թե իբր ես չէ, այլ նա է եղել ե՛ւ այնտեղ, ե՛ւ այնտեղ։ Ահա նրա վարկածը «Համաձայնագիրն առաջինը ստորագրել է հայկական կողմը, իսկ այնուհետև դրա վրա Ադրբեջանի խորհրդարանի նախագահի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի ստորագրությունների առկայության պայմաններում 1994թ մայիսի 12-ին ուժի մեջ է մտել»։ Համատարած շիլաշփոթ։ Բիշքեկի արձանագրությունը համաձայնագիր չէ, այլ ընդամենը հրադադարի կոչ։ Այն Հ. Ալիևի աշխատասենյակում մայիսի 8-ին ստորագրել է Միլի մեջլիսի նախագահ Ռ. Գուլիևը։ Նա տենչում էր նաև Ն. Բահմանովի ստորագրությունը, բայց նրան այդպես էլ չգտան։ Նա այնտեղ չպետք է լիներ. վերջինը ոչ խորհրդարանական էր, ոչ էլ մունիցիպալ դեմք (երկու շաբաթ եղել է Շուշիի գործադիր իշխանության ղեկավարը)։ Բիշքեկում մայիսի 4-5-ին հանդիպեցին խորհրդարանների նախագահները։ Իսկ հրադադարի մասին համաձայնագիրը Հ. Ալիևի ցուցումով մայիսի 9-ին Բաքվում ստորագրեց Մ. Մամեդովը։ Կողքին նշված էր ԼՂ բանակի հրամանատարի պաշտոնը։ Երևանի ստորագրությունը մենք դեռ չէինք էլ խնդրում։ Բայց այնտեղ իմ զանգից երկու ժամ անց անսպասելի եկավ համաձայնությունը։ Այդ ժամանակ երկու տպագրված պաշտոնների արանքում ես ձեռքով գրեցի՝ «Հայաստանի պաշտպանության նախարար»։ Այսպես 25 տարի առաջ հաստատվեց հրադադարը՝ 1994 թվականի մայիսի 12-ից։

3) Զաբելինը մեզ կշտամբում է «ֆաքսային դիվանագիտության» մեջ, բայց դա այն ժամանակ կապի ամենաարագ միջոցն էր, իսկ էլեկտրոնային ու ծածկագրային կապը հազվադեպ բան էր, մանավանդ նոր պետություններում, իսկ կապը պետք էր հենց նրանց հետ։

Նա տարօրինակ կերպով է հասկանում նաև համաձայնագրերի բովանդակությունը։ Ամեն կողմ իր վրա է վերցնում ինչ-որ միանման պարտավորություններ։ Սովորաբար դրվում են ստորագրություններ ընդհանուր փաստաթղթի տակ կամ մի քանի օրինակների վրա մեկ օրում և մեկ տեղում։ Հ. Ալիևը ոչ մի կերպ չէր ցանկանում դա անել ԼՂ-ի հետ, բայց արեց, քանի որ միջնորդները գտան միջոց շրջանցելու այդ խոչընդոտները։ Այդ համաձայնագիրը սովորական չէր Ադրբեջանի, այլ ոչ թե կողմերի կամ միջնորդների պատճառով։ Երեք կողմերից յուրաքանչյուրը ստորագրել է միանման պարտավորություններ առանձին-առանձին իրենց թղթերի վրա։ Զաբելինը դրանում եռակողմ համաձայնագիր չի տեսնում։ Ինչպես և 1994 թվականի հուլիսի 27-ի (ստորագրված մեկ թղթի վրա) և 1995 թվականի փետրվարի 4-ի փաստաթղթերում։ Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեին դրանք, եթե երեք կողմերի պարտավորություններն այդտեղ նույնն էին։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդունում են։ Պարտավորությունների էությունը, այլ ոչ թե մեկ սեղանի շուրջ լինելը...

4) Զաբելինին ուրախացնում է բանակցություններից իր սպասելիքները, բայց Ադրբեջանը ոչնչով չի կարող արդարացնել դրանց ներկա ձևաչափը, ինչն էլ շփոթության, հերյուրանքների ու անհեթեթությունների մեջ է գցում։ Ընդհանուր առմամբ, այստեղ Բաքվի քմահաճույքն է, որն այնտեղ անվանում են ամրություն և հետևողականություն։ Որտե՞ղ է այն, եթե մինչ այդ ամեն բան այլ կերպ էր։ Ափսոս, որ այդպես «քաշել» են պատգամավորին և Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավարին...

Հրադադարը Ղարաբաղում

Ս.թ. մայիսի 12-ին լրանում է ադրբեջանցիների և հայերի միջև հրադադարի 25-ամյակը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի դիվանագիտության կողմից բարդագույն ղարաբաղյան հակամարտության ժամանակ։ 1994 թվականի գարնանը խոշոր ռազմական գործողությունները վարվում էին արդեն երկուսուկես տարի։ Հակամարտության կողմերը հոգնել էին ու հյուծվել։ Ադրբեջանը չէր կատարել ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերը, որոնք ընդունվել էին 1993 թվականին՝ հուսալով ուժով գերազանցություն ապահովել, բայց ձմռան հակահարձակման ձախողումը և հայերի ավելի ակտիվ դիրքերը ստիպեցին Բաքվին լրջորեն հակվել հրադադարի գաղափարին, այլ ոչ թե հանուն շունչ առնելու կամ ուժերը վերադասավորելու։ Մինչև 1994 թվականի մայիսը նա արդեն կորցրել էր Ադրբեջանի 7 շրջանների վերահսկողությունը։ Հատկապես վտանգավոր էին հայերի փորձերը՝ ճեղքել ճակատը Տերտերի շրջանում (Միր Բաշիր), որն սպառնում էր դեպի Քուռ ելքով, կտրելով Ադրբեջանի հյուսիս-արևմուտքը (ինչպես հարավ-արևմուտքը կտրել էր դեպի Արաքս գետ հայերի ելքը 1993-ի գարնանը)։ Բիշքեկում 1994 թվականի մայիսի 4-5-ին խորհրդարանների ղեկավարների խորհրդակցությունում Ադրբեջանի պատվիրակությունն արդեն հայերից շատ էր ողջունում հրադադարը։ Ադրբեջանի ղեկավարությունը ռիսկի էր դիմում, բայց չէր ցանկանում ստորագրել հաշտեցումը Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հետ, թեև մինչ այդ ինքն էր շփումներ փնտրում Ստեփանակերտի հետ շատ ավելի, քան Երևանի։

Մայիսի 8-ին Բաքուն Բիշքեկյան արձանագրությունում ստորագրեց մայիսի 9-ին կրակը դադարեցնելու կոչը։ Հեյդար Ալիևը, ԼՂ-ի հետ հրադադարի գնալով, ցանկանում էր ինչ-որ բանում խոցել նրան։ Սովորաբար կողմերը համաձայնագրեր կնքում են այդ նույն օրը նույն տեղում, նույն տեքստի վերջին էջին կամ բոլորի տակ։ Իմ փորձերը՝ համոզել նրան հետևելու ավանդույթին, արդյունք չտվեցին։ Բայց չէր կարելի բաց թողնել երկու կողմերի հրադադարի պատրաստակամությունը, քանի որ հետաձգումը մեկ կամ երկու օրով հանուն ինչ-որ տեղ երկու պատվիրակությունների հանդիպման, վտանգավոր էր ճակատում իրավիճակի փոխվելու և փաստաթղթի ստորագրումից կողմերից մեկի հրաժարվելու առումով։ Ստիպված էինք որոնել ոչ ստանդարտ, այլ ճանապարհներ Ալիևի խորամանկությունները շրջանցելու համար, թեև միջազգային գործելակերպում անալոգներ չէին եղել, անգամ ինչ-որ բան կուրյոզ էր։ Բաքվում մենք հապճեպ այնպես արեցինք, որ փաստաթուղթն ամեն կողմ պետք է ստորագրեր իր մոտ՝ չշփվելով մյուսի հետ, իր առանձին թղթի վրա՝ միանգամայն նույն տեքստով և պաշտպանության նախարարներին, արտգործնախարարներին և Ռուսաստանի միջնորդ առաքելությանը հասցեագրված։ Բայց մենք, այնուամենայնիվ, էջի ներքևում գրեցինք ստորագրողների պաշտոնները՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար և ԼՂ բանակի հրամանատար։ Երբ Հ. Ալիևի ցուցումով Մամեդովը ստորագրությունը դրեց, ինձ մնում էր այդ նույն տեքստը հանձնել Ստեփանակերտին և սպասել նրա ստորագրմանը։

Իր դերն է ունեցել նաև այդ հակամարտության անսովոր դասավորությունը. այստեղ ոչ թե երկու կողմ են, այլ երեք։ Ճակատում բոլոր հայերը դեմ էին ադրբեջանցիներին, բայց քաղաքականապես Երևանը և Ստեփանակերտը տարբերություններ ունեին։ Հայաստանը հետ էր մղում մեր փաստարկները, որ ինքն էլ է հակամարտության կողմ։ Երեկոյան Հ. Ալիևը համառորեն խնդրում է զանգահարել Երևան, որպեսզի ստանա նաև նրա ստորագրությունը։ Թվում է, թե իզուր է հույս փայփայում, բայց մեկ-երկու ժամ հետո պատասխանեցին համաձայնությամբ։ Ստիպված էի ձեռքով գրել տպագիր տեքստում երրորդ պաշտոնը՝ Հայաստանի պաշտպանության նախարար։ Արդյունքում՝ յուրաքանչյուր կողմ հրադադարը ստորագրեց տարբեր թղթերի վրա. մայիսի 9-ին Բաքուն, 10-ին՝ Երևանը, 11-ին՝ Ստեփանակերտը։ Մոսկվայում ի մի բերելով բոլոր երեք էջերը՝ ռուս միջնորդը կարող էր ասել. «Ահա այն՝ հրադադարի համաձայնագիրը»։ Իրավաբանը կարող է ասել՝ այստեղ «մաքրություն» չկա... Բայց կար դրանից վեր գործոն. բազմաթիվ մարդկանց կյանքը՝ զինվորների, սպաների, խաղաղ բնակիչների՝ ծերերի, կանանց, երեխաների. նրանք շատ ավելի թանկ են այսպես կոչված իրավաբանական մաքրությունից։

Համաձայնագրի անսովորության առաջին պատճառն այն էր, որ Բաքուն չէր ցանկանում Լեռնային Ղարաբաղը համարել հակամարտության կողմ և փորձում էր նրան հավասարեցնել իր ադրբեջանական համայնքը։ Բայց այստեղ էլ Բաքուն անհետևողական էր. բոլոր առաջին շփումները և պայմանավորվածությունները ԼՂ-ի հետ բխում էին 1993 թվականին Ադրբեջանից՝ ճակատում նրա անհաջողությունների պատճառով։

Մեր արևմտյան գործընկերները ԵԱՀԿ ՄԽ գծով Ռուսաստանի միջնորդության հաջողություններն ընկալում էին բավական խանդոտ ձևով, սկզբում ձգտում էին կա՛մ անտեսել այդ համաձայնագիրը, կա՛մ իրենցով անել այն, կա՛մ «կատարելագործել», բայց աստիճանաբար ստիպված էին հաշվի նստել նրա հետ։ Հիմա ֆորմալ առումով ընդունում են այդ համաձայնագիրը։ 2016 թվականին ուժերի փորձարկումից հետո Բաքուն ցանկանում էր Մոսկվայում փոխել այն ԱՀ և ՀՀ գլխավոր շտաբների պետերի բանավոր պայմանավորվածությամբ։ ՄԽ ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահները հիմա հրապարակավ կոչ են անում կողմերին կատարել այդ համաձայնագիրը»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։