«Քաղաքապետարանը կդառնա աշխատավարձը վճարող մարմին»
Երևանի քաղաքապետարանում 40 տոկոսով ավելանալու են հաստիքները. նման ուռճացած վարչակազմի մասին Հանրապետականը կարող էր միայն երազել։ Այս մասին NEWS.am–ին ասաց Երևանի Քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
«Ավելացումը լրացուցիչ մեծ բեռ է քաղաքի համար, քանի որ աշխատավարձային բյուջեն աճել է շուրջ 1 մլրդ 300 մլն–ով՝ աշխատակազմի մասով»,– ասաց Դավիթ Խաժակյանը, հավելելով, որ աշխատակազմը ավելացնելու անհրաժեշտություն չկար. Այժմ էլ ավելի ուռճացված է, քանի որ նախկինում քննադատում էին քաղաքապետարանի ուռճացած աշխատակազմ ունենալու համար, հիմա էլի ավելի ուռճացրեցին։
«Լույս» խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ կառուցվածքային առումով Քաղաքապետարանը փոփոխություն չի իրականացրել և չունի տեսլական, թե ինչպես կառավարել այլ կերպ, քան հանրապետականն էր կառավարում։
«Նոր տեսլական չկա, վերցրել են նույն համակարգը, քանակ են ավելացրել և շարունակում են աշխատել։ Այժմ քաղաքապետն ունի 7 խորհրդական, 4 օգնական, եթե նախկինում քաղաքապետի տեղակալներն ունեին օգնականներ, քաղաքապետի տեղակալն ուներ գործավար, ապա այժմ բոլոր տեղակալներին գործավար են տվել։ Այսինքն՝ տեղակալներն ունենալու են և օգնական, և գործավար, վարչական ծախսերը խիստ ուռճացվել են»,– նշեց նա։
Ըստ Դավիթ Խաժակյանի, կրճատվել է մանկապարտեզների վերանորոգման, կանաչապատեման, վերելակային տնտեսության բյուջեն, դրան հակառակը ավելացել է աշխատակազմը, բարձրացրել են աշխատավարձերը։
«Պարզապես քաղաքային ծախսերը կնվազեն, այն գումարը, որ պետք է ուղղվեր քաղաքի զարգացմանը՝ կնվազի։ Քաղաքապետարանը կդառնա ոչ թե քաղաքային տնտեսությունը սպասարկող կառույց, այլ աշխատավարձ տվող մարմին»,– ամփոփեց Դավիթ Խաժակյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է իր 1700 աշխատակցի աշխատավարձերը բարձրացնել շուրջ 30%-ով: հարցը ներառված է մայիսի 8-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում:
Խաժակյանի խոսքով, սակայն քաղաքապետարանի սովորական աշխատակիցների աշխատավարձը կաճի 25-30 տոկոսիվ, մինչդեը ղեկավար կազմիը գրեթե կրկրնապատկվելու է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 15:49
«Не секрет, что уже неоднократно власти Армении и тот же Никол Пашинян внедряли в армянское общество азербайджанские нарративы», – заявил на полях проходящей в Ереване международной конференции на тему «Глобальная безопасность и геополитические вызовы» политический обозреватель информационно-аналитического центра «Верелк» Айк Халатян, коснувшись заявления Никола Пашиняна относительно Западной Армении и введенного в обращение Баку термина «Западный Азербайджан».
-
2024-11-23 15:35
Политолог Степан Даниелян, коснувшись сделанных накануне, 22 ноября, Николом Пашиняном в ходе интервью Общественному телевидению Армении заявлений, написал:
-
2024-11-23 15:33
Землетрясение произошло в субботу в Лачине (Бердзор). Толчки ощущались во всем Карабахе, сообщают азербайджанские СМИ.
-
2024-11-23 15:31
Российские карты китайской системы UnionPay, выданные Газпромбанком, перестали обслуживаться банками ОАЭ и Турции.