Последние новости

Գևորգ Պետրոսյան․ Տնտեսական հեղափոխությունը սկսելու ժամանակն է

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեծանիվ վարելու մասին փաստին, տեղեկացնում է aysor.am, ու գրել.

«Հեծանիվ վարելու ամբողջ հմայքը ազատությունն է: Իսկապես այդ այդպես է։

Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով և երթևեկությունը կաթվածահար անելով:

Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայքը»... Եվ այդ մեկը ես չեմ, այլ այն մարդն է, ով խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից:

Հետաքրքիր է, եթե ես ինձ նման բան թույլ տայի (մեքենաներով արգելափակեի մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցը և հետևիցս մի քանի ավտոմեքենա ուղեկցեին, և աշխատանքի շտապող մարդիկ ուշանային աշխատանքից իմ «վառ» երևակայության պատճառով), ինձ հետ ո՞նց կվարվեր պետությունը՝ կփռեր ասֆալտին, եթե ոչ՝ ծեփեր պատերին...

Ուրիշ էլ ո՞վ կարող էր Հայաստանում իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ. դե, իհարկե, միայն մեկը՝ «նոր Հայաստանի» վերին մեծություն վարչապետը...

Ուզում եմ ասել, պարոն վարչապետ, լրջանալու և տնտեսական հեղափոխությունը սկսելու ժամանակն է...

Ուշանում ենք...»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ