Ռուսաստանին առաջարկում են վերադառնալ ԵԽԽՎ-ը
Նախօրեին Փարիզում ընդունված բանաձևի նախագծով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգերի հանձնաժողովը ողջունում է Նախարարների կոմիտեի աջակցությունը Վեհաժողովի առաջարկին` «գոյություն ունեցող ընթացակարգերից բացի, սահմանել համատեղ արձագանքման ընթացակարգ, երբ անդամ պետությունները խախտեն իրենց կանոնադրական պարտավորությունները կամ չհարգեն ԵԽ-ի ստանդարտները, հիմնարար սկզբունքներն ու արժեքները»։
ԵԽԽՎ-ն, հաշվի առնելով մայիսի 17-ին Հելսինկիում ընդունված Նախարարների կոմիտեի որոշումը և դրա բացառիկ համատեքստը, հանձնաժողովը առաջարկում է շեղում ԵԽԽՎ կանոնակարգերից, որպեսզի կարողանա հրավիրել անդամ պետությունների խորհրդարաններին, որոնք Վեհաժողովիծում ներկայացված չեն պատվիրակությամբ։ Այդ երկրներն են Ռուսաստանի Դաշնությունն ու Բոսնիա և Հերցեգովինան։
Այս նախագծով ՌԴ պատվիրակները հնարավորություն կունենան մասնակցել 2019թ․-ի հունիսի 24-ին մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին ու ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրությանը։ Բելգիացի խորհրդարանական Պետրա Դե Սուտերի բանաձևի նախագիծը կքննարկվիւ հունիսի 24-ին։
Նշենք, որ սա կարևորագույն որոշում էր ԵԽ-ի համար՝ ետ բերել ՌԴ պատվիրակներին ԵԽԽՎ, որտեղ այն զրկվել էր ձայնի, քվեարկության իրավունքից 2014թ․-ին՝ Ղրիմի միացման պատճառով։ Վերջին 2 տարիներին Ռուսաստանը հրաժարվում էր ԵԽ բյուջեի վճարումներից, որը համարվում է 5 մեծ դոնորներից մեկը՝ մոտ 30մլն եվրոյի հատկացումներով։ Կառույցը կանգնել էր ոչ միայն բյուջետային ճգնաժամի առաջ, այլ նաև վտանգվել էր նրա ապագան, քանի որ Ռուսաստանը զպառնում էր դուրս գալ ԵԽ-ից, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.