Սասուն Միքայելյան. Թավշյա հեղափոխությունը մեր կողմից կարող է դառնալ թավշյա հեռացում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց տեղեկությունները, որ ինքը չի խառնվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, քանի որ այնտեղ առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանը իր սրտով չի եղել, ինքը նրան չի պաշտպանել։
Նախ՝ անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, Միքայելյանը նրա աշխատաոճի վերաբերյալ թերահավատություն հայտնեց ու հետո նշեց.
«Ինքը ընդեղ, Աբովյանում ու էդ մարզում, ուզում ա դառնա դեմք։ Վարչությանը բերել, թեկնածու ա ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել։ Երկրորդ անգամ էլ, որ պետք է արդեն պաշտոնապես առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես էլի դեմ եմ քվեարկել։ Ու դրանից հետո ես չեմ խառնվել Աբովյանի ընտրություններին, չեմ միջամտել՝ պահելով ՔՊ-ի կարգ ու կանոնը»։
Ավելին, Միքայելյանը դրական արտահայտվեց Աբովյանի վերընտրված քաղաքապետ Վահագն Գրիգորյանի հասցեին, ասաց՝ ճանաչում է 1995 թվականից, երբ աշխատում էր Ազգային ժողովում։ «Ես ասել եմ, որ պետք չի տանել ցնցումների։ Նա այն քաղաքապետերից մեկն է, որը բյուջեն կատարել է 104 տոկոսով, այսինքն՝ բյուջեն գերակատարել է։ Ես ոչ թե չեմ պաշտպանել, այլ չեմ խառնվել ու ՔՊ-ի թիկունքից էլ չեմ խփել», - նշեց Միքայելյանը։
ԱԺ պատգամավորի պնդմամբ, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որը անձնավորել է այդ ընտրությունները, բարձր համարել իր դերը դրանում։
«Պատկերացրեք՝ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու այնտեղ։ Մարդիկ կան, որ, պարզ ա, էս շարժման մեջ ժողովուրդը, որ իներցիայի տակ ձայն ա տալիս, իրանք գիտեն, թե դեմք են դառած, մեծ դերակատարություն են ունեցել թավշյա հեղափոխության մեջ։ Եսիմինչ ակտիվ էլ չէր Ռոմանոսը հեղափոխության ժամանակ։ Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում», - հայտարարեց Միքայելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.