Последние новости

«Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ Է»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։

«Գործի քննությունը ՍԴ-ում է, ՀՀ-ն ՄԻԵԴ-ի 16-րդ արձանագրությունը վավերացրել է, և մենք խնդիրը մի քանի անգամ բարձրացրել ենք ու, ըստ էության, ՍԴ-ն դիմել է ՄԻԵԴ։ Ընթացակարգին ծանոթ չեմ, քանի որ նոր արձանագրություն է, և դեռևս շատ բաներ հայտնի չէ, բայց մեր ակնկալիքը դրական է բոլոր գործընթացներից, նույնիսկ վատ դեպքերում։ Մեր ակնկալիքն այն է, որ պետք է ամենավերջում ՍԴ-ն համապատասխան նորմը հակասահմանադրական ճանաչի։ Սակայն չենք կարող ենթադրել, թե ինչ կլինի, բայց երբ դիմում ենք ներկայացրել, որի հիման վրա վարույթներն ընդունվել են, մեր կարծիքով ամբողջական ներկայացրել ենք մեր դիրքորոշումները», - այս մասին ԼՈՒՐԵՐcom-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ազատություն» TV-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, հայտարարել է, որ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան և ցանկացած ընդդիմադիր դրսևորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»,- ասել է նա:

Խոսելով Փաշինյանի հայտարարությունների մասին՝ փաստաբան Ռուբեն Սահակյանը հակադարձեց՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Քոչարյանը միանշանակ քաղբանտարկյալ է «Անհավասարակշիռ մարդու, դիկտատորի արտահատություն է, ինչ անենք, որ վարչապետ է։ Նա իրավաբանությունից հեռու, իրավական գործընթացներին միջամտող, ամեն ինչին քիթը խառնող, ոչինչ չհասկացող, իր տգետ իրավախորհրդատուներին լսող, առանց քննադատական մոտեցում ցուցաբերելու մեխանիկորեն նրանց կարծիքը կրկնող անձ է»,- այսպես որակեց փաստաբանը վարչապետի հայտարարությունները։

Նրա գնահատմամբ՝ միանշանակ, Նիկոլ Փաշինյանը միջամտում է դատական գործընթացներին, ինչը տեղի է ունենում դեռևս սեպտեմբերի 14-ից հետո «Դա ինչի նո՞ր է հայտնի։ Ինչի՞ մայիսի 19-ին չմիջամտեց, ակնհայտ միջամտեց և սահմանադրությունը խախտելով ցուցմունք տվեց ոստիկանապետին, որպեսզի նա էլ աջակցի դատարանները շրջափակողներին։ Ո՞վ կարող է նման բան անել, միայն մեր Նիկոլ Փաշինյանը, մեր միակն ու անկրկնելին»,- նշեց Սահակյանը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ