Последние новости

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ՝ ՌԱՅԴ, ԱՎՍՏՐԱԼԻԱ - ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ԱՐՑԱԽ

Ավստրալիական հեռավոր Ռայդ քաղաքից, որը համարվում է Սիդնեյի արվարձան, ուրախալի լուր ստացանք. ընդունվել է Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև։ Քաղաքային խորհուրդը փաստաթղթին կողմ է քվեարկել միաձայն։ Արցախի ԱԳՆ-ը ողջունել է որոշումը, նշելով, որ այն «իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և գործնական ծրագրերի իրականացման համար»։

Համաձայն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի հաղորդագրության, փաստաթուղթը ներկայացրել է խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը, իսկ Ռայդի քաղաքապետ Ջերոմ Լաքսելը հավանություն է տվել դրան։ Ինչպես հաղորդում է Acbarez.com-ը, բանաձևը դարձել է Ավստրալիայի ՀԱ կոմիտեի և այդ երկրում Արցախի մշտական ներկայացուցիչ Կայլար Միքայելյանի համատեղ ջանքերի արդյունք, որոնք ակտիվացվեցին ԼՂՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության Ավստրալիա կատարելիք այցի նախաշեմին։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը և ԱԳՆ աշխատակից Արտակ Նեսիսյանը։

Ավստրալիայի ՀԱ կոմիտեի ղեկավար Հայկ Կայսերյանը բանաձևն անվանեց պատմական փաստաթուղթ, որը պաշտոնապես կապեր է հաստատում Ստեփանակերտի հետ, ինչը թույլ կտա ամրապնդել շփումներն ի նպաստ երկու քաղաքների։ Քաղաքային խորհրդի որոշման մեջ հաղորդվում է Ռայդի և Ստեփանակերտի միջև Բարեկամության կոմիտե հիմնելու մասին՝ տարածաշրջաններից յուրաքանչյուրի տնտեսական, մշակութային և սոցիալական զարգացման սատարմանն ուղղված անմիջական շփումների միջոցով քաղաքների միջև ավելի սերտ բարեկամություն ու փոխըմբռնում հաստատելու նպատակով։ Կոմիտեի համանախագահներ դարձան քաղաքապետ Լաքսելը և Սարգիս Եդելյանը, որոնք կնշանակեն մյուս անդամներին։ Նշվում է, որ Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության առաջիկա այցի շրջանակներում ծրագրված է հանդիպում քաղաքի իշխանությունների հետ, որի ընթացքում կքննարկվեն Ռայդի և Արցախի մայրաքաղաքի միջև համագործակցության և սոցիալ-տնտեսական ու մշակութային կապերի զարգացման հեռանկարային ուղղությունները։

Райд, Австралия - Степанакерт, Арцах

Նշենք, որ վերջին չորս տարիներին այդ քաղաքն ընդունել է Հայաստանին և Արցախին վերաբերող երեք փաստաթուղթ։ 2015 թվականի ապրիլին, հարյուրամյակի նախաշեմին, Ռայդի քաղաքային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իսկ մեկ տարի առաջ, 2018 թվականի մայիսի 22-ին միաձայն ընդունվեց բանաձև ի աջակցություն Արցախի Հանրապետության անկախության, որը բովանդակում էր կենտրոնական կառավարութանն ուղղված կոչ՝ պաշտոնապես ընդունելու անկախությունը և ամրապնդելու Ավստրալիայի հարաբերությունները Արցախի և նրա քաղաքացիների հետ։

Մոտ քսանվեցուկես հազար շունչ բնակչություն ունեցող Ռայդ քաղաքը Սիդնեյի արվարձանն է՝ ավստրալիական Նոր Հարավային Ուելս խոշորագույն նահանգի մայրաքաղաքի, որի վարչապետը, հիշեցնենք, Գլեդիս Բերեջիկլյանն է։ Նահանգի խորհրդարանը 2012 թվականին ճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ 2018-ին հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խումբը բանաձև ընդունեց հայկական հանրապետության հետ Նոր Հարավային Ուելսի կապերի ամրապնդման մասին։ Թեև Ավստրալիայի հայ համայնքում հաշվարկվում է մոտ 50 հազար մարդ, հիմնականում Ցեղասպանությունից փրկվածների սերունդներ, Սիդնեյը, ինչպեսև Մելբուռնը, հայերով առավել հոծ բնակեցված քաղաք է։ Հետաքրքիր է, որ համաձայն պաշտոնական տվյալների՝ Ռայդի բնակչության 3,2%-ը տանը խոսում է հայերեն։

Այսպիսով, Ռայդը միացավ Հայաստանից դուրս գտնվող 21 քաղաքներին, որոնք պաշտոնապես հարաբերություններ են հաստատել արցախյան բնակավայրերի հետ։

Պետք է առանձնահատուկ նշել, որ Ստեփանակերտի հետ բարեկամության մասին բանաձն ընդունվեց Ֆրանսիայում ընթացող սկանդալային գործընթացի խորապատկերին, որտեղ դատարանների որոշումներով չեղարկվեցին Արցախի քաղաքների հետ ֆրանսիական տարբեր քաղաքների բարեկամական կապերի հաստատման մասին նախկինում ընդունված մի շարք հռչակագրեր։ Ճիշտ է, բարձրացած աղմուկից հետո այդ գործընթացը փոքր-ինչ արգելակվեց, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ Բաքվի ջանքերով, ինչպեսև հաշվի առնելով Ադրբեջանի հետ Ֆրանսիայի համագործակցությունն ընդլայնելու վերջին միտումները, դատավարությունները չեն վերսկսվի։

Այս խորապատկերին ավստրալիական փոքրիկ քաղաքի բանաձևն ապացուցում է տեղական մակարդակով կապերի ու համագործակցության ընդարձակման և առհասարակ միջազգային հանրությանը Արցախի ինտեգրման այլընտրանքի բացակայությունը։ Ինչպեսև այն փաստը, որ այդ դժվարին, բարդ, ահռելի խոչընդոտների հաղթահարմամբ և թշնամիների կողմից հակազդեցությամբ ուղեկցվող գործընթացը պահանջում է համայն հայության ջանքերի միավորում և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնականություն։

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТРАМП ГОТОВ ВМЕШАТЬСЯ В ВОПРОС ПЛЕННЫХ – НИКОЛ ПРОТИВ?
    2025-07-16 09:57

    Вчера газета «Грапарак» опубликовала сенсационную информацию относительно ситуации с армянскими пленными и, в частности, о фактическом бездействии в этом вопросе властей РА. Ссылаясь на свои источники, издание сообщило, что влиятельным армянам США удалось выйти на самого Трампа, и тот выразил готовность вмешаться в вопрос освобождения Рубена Варданяна, но с одним условием.

  • ВСЯ НИКОЛОВСКАЯ РАТЬ: НЕ ТОЛЬКО ДЕГРАДАЦИЯ, НО И ДЕГУМАНИЗАЦИЯ
    2025-07-14 09:22

    История Лианы Арутюнян, отправленной в тюрьму с 8-месячной дочкой на руках только за неявку на судебное заседание по делу, где она изначально проходила свидетелем, всколыхнула армянскую общественность. Совершенно необъяснимая жестокость судьи в отношении матери троих несовершеннолетних детей шокировала людей, казалось бы, давно привыкших к полному произволу в правоохранительной и судебной системе.

  • "АРМЕНИЯ – ПРОТИВ, "ГД" – ЗА": ПОЧЕМУ ТАК ВСПОЛОШИЛСЯ МИД РА?
    2025-07-11 09:26

    Вчера, после завершения встречи Пашиняна с Алиевым в Абу-Даби, в ходе которой сбылись худшие для Армении экспертные прогнозы, сотрудники пашиняновского МИД в течение одного дня выступили аж с четырьмя заявлениями. Причем два из них – пресс-секретаря Ани Бадалян фактически опровергали достаточно откровенное интервью, которое дал радио Азатутюн замминистра ИД Мнацакан Сафарян.

  • «СПИСОК НЕЖЕЛАТЕЛЬНЫХ В АРМЕНИИ ПЕРСОН СОСТАВЛЯЕТСЯ В ТУРЦИИ»
    2025-07-07 09:44

    Политолог-кавказовед, преподаватель Российско-Армянского университета Карен Игитян сообщил вчера в соцсетях о том, что ему запретили въезд в Армению. «Возвращался в Ереван из Пятигорска, где участвовал в «Кавказском диалоге», говорил о радикализме, который Турция распространяет на Кавказе. По прибытии в Армению сотрудники Пограничных войск СНБ объявили, что въезд в страну мне запрещён», – написал он.  И задался вопросом: «В чем причина запрета? В том, что выступал в защиту Армянской Апостольской Церкви в СМИ? Или говорил о радикализме, который распространяет Турция?»

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ