Последние новости

Իրանը կսկսի երրորդ փուլը

Սեպտեմբերի 6-ին Իրանը կսկսի իրանական միջուկային համաձայնագրի շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Իրանի ձեռնարկած միջոցները կիրականացվեն ԱԷՄԳ-ի նորմերի և կանոնների շրջանակում: «Եվրոպան կստանա ևս մեկ 60-օրյա մորատորիում, և երբ նրանք (Եվրոպան) իրենց պարտավորությունները կատարեն, Իրանը կհետևի համաձայնագրով իր պարտավորություններին»,- նշել է Ռոհանին:

«Մենք կատարեցինք մեր պարտավորությունների կրճատման առաջին քայլը և մնացյալ կողմերին տրամադրեցինք երկամսյա ժամկետ: Այնուհետև մենք սկսեցինք երկրորդ փուլը՝ նրանց տրամադրելով ևս մեկ երկամսյա ժամկետ: Չորսամսյա ժամանակահատվածում մենք բանակցություններ ենք վարել մյուս կողմերի հետ, այդ թվում՝ Եվրամիության և համաձայնագիրը ստորագրած եվրոպացիների հետ»,- հիշեցրել է Ռոհանին՝ հավելելով, թե քանի որ Իրանը չի հասել ցանկալի արդյունքի, պարտավորությունների կրճատման երրորդ քայլը կկատարվի ուրբաթ:

«Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը երրորդ փուլում պարտավոր կլինի անմիջապես հետազոտություններ և մշակումներ սկսել ու դադարեցնել միջուկային համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները»,- ասել է նա:

Սպասվում է, որ Կազմակերպությունը սրընթաց կընդլայնի իր «հետազոտությունները և տարբեր նոր ցենտրիֆուգերի մշակումները, այն ամենի, ինչը երկրին անհրաժեշտ կլինի ուրանի հարստացման համար», տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ