Последние новости

Գագիկ Մակարյանը՝ Հայաստանում գործազրկության վերաբերյալ

Հայաստանում գործազրկությունն իրականում ընդամենը 1-1.5 տոկոսով է նվազել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նշենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները, որից պարզ է դառնում, որ, օրինակ, հուլիս ամսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, գործազրկությունը նվազել է 6.9 տոկոսով։ Այս տարվա հուլիս ամիսին զբաղվածության պետական ծառայությունում գրանցված 63 085 գործազուրկ կա։ Մյուս կողմից, աշխատանք փնտրողների թիվը (82 820 մարդ) ընթացիկ տարվա հուլիս ամսին, նախորդ տարվա հուլիսի դիմաց, մնացել էր նույնը։

 «Տարօրինակ է, որ աշխատանք փնտրողների թիվը նույնն է մնացել, քանի որ պետք է պակասեր. խոսվում էր, որ 10 հազար նոր աշխատատեղ է բացվել»,–ասաց Մակարյանը։

Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 50 հազար աշխատատեղի մասին էր խոսել, որից, իհարկե, 10 հազարն էր նոր աշխատատեղ, իսկ մնացածները ստվերից էին դուրս եկել։ Հավանաբար, ըստ Մակարյանի, զբաղվածության պետական ծառայությունն այդ թվերը հաշվի չի առել` մտածելով, որ այդ աշխատատեղերն այսպես թե այնպես՝ կային, ուղղակի ձևակերպված չէին։ Այլապես, ըստ նրա՝ չէր կարող աշխատանք փնտրողների թիվը նույնը մնացած լինել։

«Մյուս կողմից, այս տարի բիզնես ոլորտում կրճատումներ են եղել, քանի որ եթե նախկինում տնտեսվարողներն իրենց աշխատողներին չէին գրանցում ու հարկեր չէին վճարում այդ աշխատողների համար, հիմա պետք է գրանցեն։ Բացի այդ, բիզնեսի ոլորտում կրճատումներ են եղել, քանի որ գործարարները մտահոգություններ ունեն ստուգումների մասով»,–ասաց նա։

Հարցին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ աշխատանք փնտրողների թիվը նույնն է մնացել, սակայն գործազուրկների թվի նվազում կա` Մակարյանը պատասխանեց, որ իրականում գործազրկության ցուցանիշը 17 տոկոսի սահմաններում է մնում`ինչպես նախորդ տարի։

Մեկ այլ հարցի, թե աշխատաշուկայում և գործազրկության մեջ մեր ունեցած տվյալներն ի՞նչ են ասում արտագաղթ–ներգաղթի մասին` Մակարյանը պատասխանեց, որ արտագաղթը շարունակում է, ներգաղթը քիչ է։

«Տեսեք` եղել են մարդիկ, որ ուզել են գալ, բայց դեռ սպասում են. հայրենադարձությունը զգալի թվեր չի կազմում, համենայն դեպս, աշխատաշուկայում իրավիճակն այդ մասին է փաստում։ Մյուս կողմից՝ խնդիր ունենք` սփյուռքի հետ ակտիվ չենք աշխատում. ծրագրերը պակասել են»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 26–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2019թ.-ի հունվարին, 2018թ.–ի հունվարի համեմատ, ստվերից դուրս է եկել և/կամ ստեղծվել է շուրջ 50 հազար աշխատատեղ։ Ավելի ուշ, սակայն, Փաշինյանը հայտնեց, որ ստեղծվել է 10 հազար նոր աշխատատեղ, իսկ 40 հազարը ստվերից են դուրս եկել։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։