Գևորգ ԳՈՐԳԻՍՅԱՆ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԳՈՐԾՈՆ Է ԴԱՐՁԵԼ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ
ԱԺ-ն չէ այն կառույցը, որը որոշելու է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը: «Արմնյուզ» ՀԸ «Օրախնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«ԱԺ-ն չէ այն կառույցը, որը որոշելու է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը: Մենք կողմ ենք քվեարկելու ընդամենը մի խմբակցության նախաձեռնության, որ ՍԴ-ն քննի այդ հարցը: Մենք այս նախագծի՝ ՍԴ գնալու համար կանաչ լույս ենք տալիս»,- ասել է պատգամավորը:
Դատաիրավական գործընթացներում քաղաքական բաղադրիչին, ըստ Գևորգ Գորգիսյանի, ԼՀԿ-ն ի սկզբանե դեմ է եղել, անգամ վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչի ամենախիստ քննադատն էր: «Վերջապես քաղաքական մեծամասնությունը որոշել է խնդիրները լուծել իրավական ճանապարհով»,- ասել է պատգամավորը՝ հավելելով.
«Եթե ինչ-որ մեկը՝ լինի դատավոր, նախագահ, թե վարչապետ, կատարել է խախտումներ, պետք է պատժվի օրենքի տառին համապատասխան»:
ԼՀԿ խմբակցության քարտուղարը հիշեցրել է, որ իրենք նույն կերպ քննադատել են նաև Վահե Գրիգորյանին՝ մատնանշելով նրա քաղաքական կապերը և կաշկանդվածությունը: «Իմ քայլը» ֆիքսում է, որ ՍԴ-ում իրենց ստեղծած «բոլոլան», ճգնաժամը չկա»,- նկատել է նա՝ հավելելով, որ եթե շարունակելու ենք դատարանները ծառայեցնել քաղաքական նպատակահարմարությանը, երբեք անկախ դատարաններ չենք ունենա.
«Քաղաքական մեծամասնությունը հստակ չի պատկերացնում՝ ինչպես պետք է անեն դատական ռեֆորմները»:
«Մի ամբաստանյալի քրեական գործը դարձրել ենք ամբողջ մի պետության քաղաքական օրակարգ»,- ասել է Գևորգ Գորգիսյանը՝ պնդելով, որ և՛ գործող իշխանությունը, և՛ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող լրատվամիջոցներն են նման օրակարգեր թելադրում հանրությանը. «Ռոբերտ Քոչարյանը գործոն է դարձել նոր իշխանությունների շնորհիվ: Մինչև հեղափոխությունը որևէ մեկը չէր հիշում Քոչարյանի մասին:
Եթե գործադիր իշխանության կողմից դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների փաստեր լինեն, ես կլինեմ առաջինը, որ կկանգնեմ այդ դատավորի կողքին՝ դատական համակարգը պաշտպանելու»,- ամփոփել է Գևորգ Գորգիսյանը:
tert.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.