Последние новости

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ

Սահմանապահ Ոսկեպարում 8 ամիս առաջ գործարկվել է լուսադիոդային (LED) լուսարձակներով գործող՝ արտաքին լուսավորության համակարգ: Տեղադրվել է 40 լուսարձակ, լուսավորվել է մի ամբողջ թաղամաս՝ շուրջ 1.5 կմ ճանապարհ: Համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Իր ներդրումն է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը:

Ոսկեպարում արդեն հասցրել են գնահատել «Էկո գյուղերի ցանց» ծրագրի դրական ազդեցությունը: Գործակցող կողմերն էլ որոշել են շարունակել և գրեթե ամբողջությամբ լուծել խնդիրը: Ազդարարվել է երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագրի՝ երկրորդ փուլի մեկնարկի մասին: Մինչև տարեվերջ, նախատեսվում է 1250մ-ով ավելացնել գյուղի՝ լուսավորված փողոցների հատվածը: Այդ ամենը հաստատող տեսազանգի ընթացքում քննարկվել է սահմանապահ գյուղերում երկարաժամկետ և թիրախային ծրագրի կարևոր ազդեցության հարցը: Գործակցող կողմերը վստահ են, որ ծրագիրը թույլ է տալիս սահմանապահ գյուղերում բարձրացնել մարդկանց կյանքի անվտանգության աստիճանն ու խնայել համայնքային միջոցները:

«Ձեզ հետ չեմ ֆիզիկապես, բայց կարևորն արդյունքն է։ Սահմանապահ գյուղերի նկատմամբ մեր վերաբերմունքն անփոփոխ է։ Ամեն տարի ձգտում ենք որոշակի ներդրում ունենալ, որպեսզի դուք միշտ վստահ լինեք, որ մեզ բաժանում է միայն ֆիզիկական հեռավորությունը, և որ դուք մենակ չեք։ Նման ծրագրերի միջոցով մարզերում ենթակառուցվածքներ զարգացնելը եղել ու մնում է մեր կարևոր նպատակներից։ Ամուր մնացեք, ամուր պահեք մեր սահմանները և առողջ եղեք»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Լուսավորությունն առաջնային է սահմաններում: Արդեն 4 տարի, դուք աջակցում եք, որպեսզի մեր տարածաշրջանում լուծվի այդ խնդիրը: Այդ ամենը ոգևորում է գյուղացուն, ով հպարտ կանգնած է իր հողի վրա: Խնդրի կարգավորումը կարևոր է գիշերային ժամերին մարդկանց անվտանգությունն ապահովելու և համայնքի միջոցները խնայելու տեսանկյունից»,- ասել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:

«Ծրագրի երկրորդ փուլի համար, կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են: Հենասյուների տեղակայման տեղերն ընտրված են, հենասյուներն ու լույսերը՝ պատվիրված են: Շինարարական աշխատանքներն առաջիկայում կսկսվեն: Երբ այդ ամենն ավարտենք, կարելի է վստահաբար ասել, որ գյուղում 95%-ով՝ լուսավորված Ոսկեպար կունենանք»,-ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:

Ծրագրի ձեռքբերումները կարևոր են համարում նաև բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ու համայնքի բնակիչները:

Շրջակա միջավայրի պահպանման, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման համար, տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն, չափազանց

կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, որոնց հիմքում

կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

Բնապահպանական և էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում

են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար:

Գյուղի փողոցները կլուսավորվեն մինչև գիշերվա 01:00-ն:

Галерея (5 фото)

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОСМОНАВТ-ИСПЫТАТЕЛЬ АРУТЮН КИВИРЯН ВСТРЕТИЛСЯ СО СТУДЕНТАМИ
      2024-04-20 11:50

      В рамках Международного научно-просветительского фестиваля "Юрий Гагарин - Герой нашего времени", приуроченного к 90-летию со дня рождения великого космонавта, в Российско-Армянский университет прибыл российский космонавт-испытатель Арутюн Кивирян. Он встретился со студентами и профессорско-преподавательским составом вуза, после чего с платформы РАУ посредством видеосвязи подключился к международному фестивалю с участием коллег и ведущих представителей сферы.

    • ВЕТЕРАН ВОЙНЫ В СТРОЮ С МОЛОДЕЖЬЮ
      2024-04-19 10:43

      Каждое время выдвигает своих героев – подлинных и мнимых. Современники не всегда  умеют их различить, и это оборачивается чувствительными потерями. Тем более что подлинные герои очень часто не любят, не умеют расписывать свои заслуги. Об этом скупо говорит их биография. К числу таких принадлежит подполковник Мартин Багдасарян, недавно отметивший 80-летие.

    • Карен Вртанесян: Приходите к суду, очень важно показать общественную поддержку Самвелу
      2024-04-17 17:52

               «Сегодня в 7 часов вечера я пойду к Шенгавитскому суду, где будет рассматриваться вопрос ареста Самвела Варданяна. По сути, Самвела мало того что подло избили, так еще и хотят засадить его по обвинению в разжигании ненависти», - написал на своей странице в Фейсбук эксперт по информационной безопасности Карен Вртанесян.

    • Карен Игитян: Алиев сносит здания в Арцахе, Пашинян – в Армении
      2024-04-17 17:48

               Политолог Карен Игитян пишет на своей странице в Фейсбук:






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ