Последние новости

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ

«Ռուսական ազդեցություն ԱԱԾ-ի վրա երբևիցէ չի եղել»

«Ռուսական ազդեցություն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության վրա երբևիցե չի եղել։ Ես դա ձեզ հստակ ասում եմ։ Դրանք կեղծ պնդումներ են որոշ շրջանակների կողմից։ Ի սկզբանե տարբեր հիմնադրամներից, տարբեր երկրներից ֆինանսավորում են ստացել Հայաստանի Հանրապետությունում հակառուսական քարոզչություն իրականացնելու համար։ Նրանցից շատերը կամ ոմանք այսօր իշխանության մեջ են»,- փաստեց ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, գեներալ Արթուր Վանեցյանը։

Այսօր, նրա խոսքերով, Հայաստանը չունի ԱԱԾ ղեկավար, ինչպես որ չունի նաև ոստիկանապետ. երկու պաշտոններն էլ, ըստ էության, զբաղեցնում է Փաշինյանը, որը մշտապես միջամտում է այդ ուժային կառույցների գործերին: Արգիշտի Քյարամյանի նշանակումը Վանեցյանը բնորոշեց որպես ազգային անվտանգության սպառնալիք, քանզի ԱԱԾ ներկայիս ղեկավարը մասնագիտական փորձ չունի հետախուզության և հակահետախուզության ոլորտում։ Նրա նշանակումն ուղղված է Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելուն՝ նրանց բերանը փակելով։

Իր հերթին՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց. «Սա համաշխարհային պրակտիկայում աննախադեպ երևույթ է. հատուկ ծառայության ղեկավար է նշանակվել մի մարդ, որը կապ չունի հատուկ ծառայությունների հետ»։ Քյարամյանի նշանակումը Սորոսի նոմենկլատուրայի թելադրանքով ազգային անվտանգության մարմինների ոչնչացման առաջին փուլն է և մեծ քայլ դեպի պետության փլուզման ծրագրի իրականացում:

Քար՝ Կրեմլի բոստանը

«Դրանք բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժեր են»,-հայտարարեց վարչապետը՝ բնութագրելով նրանց, ովքեր միավորվել են իր հրաժարականի պահանջի շուրջ:

Փաշինյանի խոսքերով, այդ ուժերն իրենք են կառուցում իրենց գերեզմանաքարը։ Ընդդիմությունը մատնանշեց երկրի և ժողովրդի դեմ իշխանության կատարած հանցագործությունները, իշխանությունը պատասխանեց կեղտոտ հայհոյանքներով և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անցյալի մասին տեղեկությունների հրապարակմամբ, որը դատապարտված է եղել դեռևս խորհրդային իշխանության տարիներին։ Իսկ բացի այդ, Փաշինյանի թիմը որոշեց քար նետել Կրեմլի բոստանը, իբր՝ իշխանությունը գիտի, թե որտեղից են աճում ներկայիս ընդդիմության ոտքերը

Մանր դերասանները՝ մեծ քաղաքականության մասին

Ինչպես արդեն ընդունված է նման դեպքերում, նախաբեմ ելավ խամաճիկների թատրոնի նախկին դերասան, իսկ ներկայումս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, որին ԶԼՄ-ներն անվանում են «աներձագ Հրաչ»։

Ահա ուրեմն, խամաճիկների թատրոնից ելած այդ աներձագը օրերս դեմքի խելացի արտահայտությամբ մշուշոտ ակնարկներ հնչեցրեց այն մասին, թե Ծառուկյանի ԲՀԿ-ի, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության և ՀՅԴ-ի միջև բանակցությունները հետևանքն են Հայաստանի ներքին գործերին ինչ-որ տերության միջամտության։ Այդ ակնարկները նախերգանք դարձան Ծառուկյանի առանձնատանը ԱԱԾ հատուկ գործողության համար։

Մեկ այլ դերասան և նույն խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը ավելի հեռուն գնաց և Վանեցյանին հայտարարեց օտարերկրյա պետության գործակալ։ Վանեցյանը, ի դեպ, դատի է տվել Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար՝ անշարժ գույքի մասին, որն ինքը, իբր, ձեռք է բերել երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանից։ Ի դեպ, Փաշինյանի դեմ արդեն 8 հայց է ներկայացվել զրպարտության մեղադրանքով։

Եթե հետևենք «աներձագ Հրաչի» տրամաբանությանը, ապա պետք է խոստովանել, թե 2018-ին ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն աջակցել են վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրությանը՝ հետևելով նույն տերությունից բխող հրահանգներին։ Իսկ ուրիշ ինչպե՞ս։ Ի դեպ, եկեք չշարունակենք ծանրաբեռնել ընթերցողներին «աներձագ Հրաչի» աշխարհաքաղաքական ֆանտազիաներով, այլ անդրադառնանք նրան, թե ինչ են խոսում երեք ուժերի հնարավոր քաղաքական դաշինքի մասին բանիմաց վերլուծաբանները։ Այստեղ կարծիքները համընկնում են մեկ հարցում. բոլոր երեք ուժերը պետք է գնահատական տան սեփական գործողություններին։

Ո՞վ է ներողություն խնդրելու ժողովրդից

Վերլուծաբանները կարծում են, որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն պետք է ներողություն խնդրեն ժողովրդից Նիկոլին իշխանության բերելու համար։ Չէր խանգարի, որ Վանեցյանը ներողություն խնդրեր Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և վարչապետ Փաշինյանի հետ գեներալ Յուրի Խաչատուրովի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման թեմայով գաղտնալսված ու հրապարակված հեռախոսազրույցների բովանդակության համար: «Հայրենիք» կուսակցությունը ներողություն խնդրելու հարկ չունի. 2018-ին այն գրանցված էր պետական ռեգիստրում որպես Ժասմին Ասրյանի կուսակցություն։

Եթե ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և անձամբ Վանեցյանը գնահատական չտան Փաշինյանին ու իր ռեժիմին աջակցելու իրենց գործողություններին, ապա նրանց համար դժվար կլինի քննադատել կառավարության գործողությունները: Յուրաքանչյուր հրապարակային ելույթից հետո նրանց կհիշեցնեն, որ իրենք են Նիկոլին բերել իշխանության և ամեն ինչում աջակցել նրան։ Այսօր Նիկոլը նրանց անվանում է«բացիլի հատկանիշ ունեցող ուժեր» և պնդում, թե «նրանք կորոնավիրուսի հետ միասին նետվելու են պատմության աղբանոց»։ Ներողություն խնդրելու տակ նկատի է առնվում ինքնագնահատականը, այլ ոչ թե ինքնախարազանումը. քաղաքական ուժերն ունեն ինչպես սխալվելու, այնպես էլ սխալներն ուղղելու իրավունք։

Եվս 30 օ՞ր

Օրերս Վանեցյանը կրկնեց իր այն թեզը, որ Հայաստանի անվտանգությունը վտանգված է՝ մեր անվտանգությունն ապահովող երկրների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու իշխանության անկարողության պատճառով։

«Ես հարց ունեմ. արդյոք այս իշխանություններն անկա՞խ են»- հարցադրում արեց ԱԱԾ նախկին ղեկավարը և ինքն էլ պատասխանեց, որ այնպիսի բացահայտ հարմարվողներ, ինչպիսին պետության ներկայիս ղեկավարներն են, Հայաստանում երբեք չեն եղել։

Ի դեպ, հարմարվողների մասին. նույնիսկ Էդմոն Մարուքյանին խորհրդարանի լիագումար նիստում ծեծի ենթարկելուց հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի պահանջում վարչապետի և կառավարության հրաժարականը։ Այդ կուսակցությունը չի մասնակցում Ծառուկյանի նախաձեռնած միջկուսակցական քննարկումներին և նույնանուն խմբակցության պատգամավորների շուրթերով պնդում է, թե կառավարության և վարչապետի հրաժարականի առիթ չկա։ Պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը որոշել է ևս 30 օր տալ կառավարությանը: Մնում է հուսալ, որ այդ ընթացքում Մարուքյանն այլևս բռնության չի ենթարկվի խորհրդարանական մեծամասնության կողմից։

Եթե «Լուսավոր Հայաստանը» միանա Ծառուկյանի գլխավորած դաշինքին, ապա Մարուքյանին չեն հասկանա նրանք, ովքեր ֆինանսավորում են իր կազմակերպությունը. թեպետ, առջևում մեզ սպասում են ոչ միայն տարօրինակ, այլև չափազանց տարօրինակ մերձեցումներ։ Այսօր բոլոր քաղաքական ուժերն ունեն մեկ խնդիր. ազատել երկիրը Նիկոլ անունով փլուզիչից, և հանուն այդ նպատակի պարտավոր են միավորվել ազգային օրակարգ ունեցող քաղաքական և հասարակական ուժերը, այլապես կկորցնենք պետությունը

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОПАСНЫЕ МЕТАНИЯ ОТ ФОРПОСТА РФ К АНТИ-РОССИИ…
      2024-07-16 09:18

      Еще недавно мыслящую публику посещали робкие сомнения по поводу превращения Армении в АнтиРоссию, сегодня прогнозы об открытии второго фронта реализуются ускоренными темпами. Если в Грузии для реализации такого превращения понадобится еще одна цветная революция, то Армения добровольно из бывшего форпоста РФ трансформируется в главный опорный пункт США на Южном Кавказе. Причем, превращение сопровождается периодическими метаниями из стороны в сторону по причине мучительных фобий главаря режима…

    • РЕШЕНИЕ ПРИМУТ В ВАШИНГТОНЕ
      2024-07-15 09:16

      По мере присоединения новых политических сил, жаждущих как можно скорее оказаться в парламенте, движение "Тавуш во имя Родины" адаптируется к идее досрочных парламентских выборов. Уже появились сообщения о том, что со 2 сентября движение возобновит уличные акции с требованием отставки Пашиняна. В ходе последних встреч с представителями партий и общественных организаций архиепископ Баграт Галстанян объявил, что не станет ждать 2026 г., так как до очередных общегосударственных выборов правящий режим существенно продвинется по стезе сдачи территорий. Отдельные силы приписывают Галстаняну планы по принуждению Пашиняна к проведению досрочных выборов.

    • РАЗДВОЕННЫЙ ВНЕШНЕПОЛИТИЧЕСКИЙ ВЕКТОР
      2024-07-13 09:41

      Конгресс США и ПАСЕ приняли резолюции с осуждением человеконенавистнической политики Азербайджана, которая проявилась в виде конкретных действий. В документах присутствует описание 10 месяцев блокады Республики Арцах и насильственной депортации армянского населения. ПАСЕ подчеркнула, что в отношении Азербайджана следует применить особые санкции, между тем Алиев неоднократно игнорировал решения уголовного суда в Гааге, что стало убедительной демонстрацией того, что он не боится каких-либо санкций. Военный преступник на 100% уверен, что никаких санкций против Азербайджана и его персоны коллективный Запад не введет. Напротив, руководители западных стран непременно почтут присутствием COP 29…

    • АЛЕН С. ПОВТОРИТ СУДЬБУ АРТУРА Б.?
      2024-07-10 09:51

      Развитие событий на глобальной политической арене в обозримой перспективе вынудит Пашиняна кинуться в объятия Путина, о чем писалось и говорилось неоднократно. В свете текущих процессов самое время поговорить о цене вопроса. Координатор движения "Мать Армения" Андраник Теванян, комментируя вероятность подобной перспективы, напомнил: "Москва слезам не верит!", чем подтвердил версию о цене. В свое время Москва настояла на отставке спикера Артура Багдасаряна. Дело было после выступления на киевском Майдане, Багдасарян приветствовал участников акции в качестве спикера парламента, а не лидера партии "Оринац еркир".






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ