Последние новости

Ֆրենկ ՓԱԼՈՈՒՆ. «ՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ԱՐԳԵԼԵԼ, ԱՅԼ ԽՐԱԽՈՒՍԵԼ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ»

Թվով որերո՞րդն էր օրերս ձեր կատարած ուղևորությունը դեպի Արցախ։ Պատասխանելով իմ այս հարցին, համակրելի, բարյացակամ ու չափազանց բարձրահասակ կոնգրեսական Փալոունը թեթևակի մտորեց, հետո ասաց՝ առնվազն հինգերորդը, գուցե վեցերորդըԵվ նշեց. ամեն ինչ սկսվեց 25 տարի առաջ։

Այդպես լինում է, երբ մարդն ավելի քան քառորդ դար զբաղվում է խնդրով, որը դառնում է իր քաղաքական և հասարակական գործունեության անքակտելի մասը։ Ֆրենկ Փալոուն կրտսերի անունը, որն առաջին անգամ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ դարձավ մեզ համար վշտաբեր 88 թվականին և այն ժամանակվանից ի վեր անընդմեջ կոնգրեսական է ընտրվել Նյու Ջերսի նահանգի 6-րդ շրջանից, գերազանց ծանոթ է բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով զբաղվում են ղարաբաղյան հարցով։ Եվ ինչպես որ իր համար է դժվար հաշվել Արցախ կատարած ուղևորությունների թիվը, այնպես էլ հետազոտողների համար է դժվար հիշել, թե արցախյան պայքարի տարբեր փուլերում քանի հայտարարություն է նա հնչեցրել. լինի դա Ադրբեջանում հայերի ցեղասպանության հարցը, խնդրի կարգավորման, Արցախի միջազգային ճանաչման և նրա բնակիչների իրավունքների նկատմամբ արդար ու համարժեք մոտեցման անհրաժեշտությունը և այլն։

-Իհարկե, Արցախում տեղի ունեցած փոփոխություններն ահռելի են։ Դրանք ակնհայտ են և՛ Ստեփանակերտում, և՛ գյուղերում, ուր մենք այցելեցինք։ Տնտեսական իրավիճակն անհամեմատ բարելավվել է։Ստեփանակերտում ու Շուշիում ես եղել եմ պատերազմից անմիջապես հետո, երբ շուրջը համատերած ավերակներ էին։ Հիմա ամեն ինչ հիմնականում վերականգնված է, և ընթանում է ակտիվ շինարարություն. նոր շենքեր, նոր տաճարներԴա անչափ տպավորիչ է։

Արցախը, ցավոք, դեռևս մնում է չճանաչված։ Բայց ես միշտ ընդգծում եմ. ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը, որովհետև նա գոյություն ունի և ունի դե-ֆակտո պետության բոլոր անհրաժեշտ տարրերը։ Եվ նաև ժողովրդավարական պետություն է։ Մի քանի տարի առաջ ես եղա այստեղ որպես դիտորդ նախագահական ընտրություններում և կարող եմ կրկին հավաստել. դրանք միանգամայն թափանցիկ, ազատ և ժողովրդավարական ընտրություններ էին։

-Բացի չճանաչված լինելուց, Արցախը շարունակում է մնալ միջազգային մեկուսացման մեջ, այդ թվում՝ մարդու իրավունքների ենթատեքստում։ Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ անել այդ հարցում բեկմանը նպաստելու համար։

-Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի շրջանակներում մենք հանդես եկանք մեր Պետդեպարտամենտին հղված ուղերձով, կոչ անելով դադարեցնել Արցախ չայցելելու, մամուլի և հասարակայնության հետ չշփվելու և այլ ցուցումները ԱՄՆ-ի քաղաքացիներին։ Ես միշտ ընդգծում եմ դա նաև իմ ելույթներում։ Մենք պետք է շփվենք ցանկացած պետության հետ, թեկուզև չճանաչված, և նրա քաղաքացիների։ Իհարկե, ես շատ կուզենայի, որ ԱՄՆ-ի կառավարությունը ճանաչեր Արցախը։ Բայց եթե անգամ դա տեղի չի ունենում այս պահին, պետք է գոնե խրախուսել ուղևորություններն ու սովորական մարդկանց շփումը, որպեսզի բոլորը կարողանան տեսնել ու հասկանալ, թե ինչ է տեղի ունենում այդ հանրապետությունում, ինչու այն պետք է մնա հայկական կամ դառնա Հայաստանի մասը։ Եվ ես համոզված եմ, որ ուղևորություններից զերծ մնալու կոչերը, ինչպեսև ամեն տեսակի այլ սահմանափակումները, սխալ քաղաքականություն են։

-Ադրբեջանի 2016 թվականի ապրիլյան ագրեսիան մեծ հաշվով մնաց անհայտ և չդատապարտված համաշխարհային հանրության կողմից։ Ձեր կարծիքով, ի՞նչը խանգարեց դրան, և ի՞նչ է պետք անել այդ հարցում տեղեկացվածությունը բարձրացնելու համար։

-Ես կարող եմ խոսել միայն որպես ամերիկացի։ Իմ երկրում անցյալն այնքան էլ չի հուզում մարդկանց։ Իսկ գլխավորը՝ Հայաստանը չափազանց փոքր է, և դա է՛լ ավելի է դժվարացնում այստեղ կատարվող իրադարձությունների մասին լավատեղյակության խնդիրը, ի տարբերություն, ասենք, այն ամենի, ինչ վերաբերում է Ռուսաստանին կամ Չինաստանին, այն էլ ոչ լրիվ չափով։ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը ստեղծվել և աշխատում է, բացի ամենայնից, նաև ձեր երկրում, տարածաշրջանում տեղի ունեցող ամենի մասին տեղեկացվածությունը և հայկական գործերի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով։ Ըստ էության, ես ձեզ մոտ եմ գալիս նաև դրա համար։

-Վերջին տարիներին տեսնո՞ւմ եք արդյոք փոփոխություններ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ։

-Ես դեմոկրատ եմ և, ամենայն հավանականությամբ, դուք տեղյակ եք այն գործընթացների մասին, որ տեղի են ունենում մեզ մոտ. նախագահ Թրամփի սկսված իմպիչմենտը, հաջորդ տարի կայանալիք ընտրություններըԻնձ ամենից շատ մտահոգում է այն հանգամանքը, որ նախագահը կարծես թե չի ապավինում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ավանդական ուղեգծին։ Ընդ որում դա վերաբերում է նույնիսկ այնպիսի երկրի, ինչպիսին է, օրինակ, Կանադան, որը մեր դաշնակիցն է հարյուրամյակներ շարունակ։ Այնպես որ Թրամփի գործունեության նկատմամբ իմ վերաբերմունքն ընդհանրապես քննադատական է։

-Ինչպիսի՞ք են, ձեր կարծիքով, հարաբերությունների հեռանկարները Արցախի և հանրապետության անկախությունը ճանաչած ամերիկյան նահանգների, ինչպես նաև պետական ու հասարակական տարբեր կառույցների միջև։

-Ես կցանկանայի տեսնել ամերիկյան ավելի շատ ներդրումներ և ուղևորություններ։ Հանրապեությունում այնքա՜ն շատ են գեղեցկագույն, հիասքանչ վայրերը։ Մենք քննարկել ենք այդ հարցը Ստեփանակերտում, դիտարկելով այն նույնիսկ Շվեյցարիայի կամ Իռլանդիայի համատեքստում, որը նույնպես ինչ-որ առումով մեկուսացած է կղզային տեղադրության պատճառով։ Ինձ հարցնում էին, թե ինչպես մենք կարող ենք առաջ մղել, գովազդել Արցախը։

Վերջին ժամանակներս անցկացված որոշ սոցհարցումների համաձայն, հանրապետություն այցելողներին ամենից շատ հրապուրում ու տպավորում են հյուրընկալությունն ու բարյացակամությունը, հատկապես գյուղի բնակիչների։ Ուստի ես համարում եմ, որ պետք է աշխատել զբոսաշրջության զարգացման և ներդրումներ հրապուրելու ուղղությամբ։ Իհարկե, ամերիկաբնակ հայերից շատերն են ներդրումներ կատարում Արցախում, բայց ցանկալի կլիներ տեսնել ավելին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЛОГЕР-ОСОБИСТ, ЧЕТВЕРО УБИЙЦ И АЛИЕВ СБОКУ
      2019-11-21 18:20
      497

      Еще один день нашей жизни ознаменовался громким, скажем так, инцидентом, на сей раз произошедшим в Италии, в Армянской церкви славного города Милана. Речь, в частности, о весьма странном диалоге между пробравшимся в церковь азербайджанцем и премьер-министром Николом Пашиняном, которого подобные "случайные" встречи с рвущимися задать ему вопросы представителями соседнего государства преследуют с настораживающей регулярностью.

    • НАША ПРАВДА И ИХ НРАВЫ
      2019-11-20 15:34
      870

      Забавное все-таки это явление - азербайджанская пресса. И не только повальной (за исключением одного-двух сетевых изданий) подконтрольностью властям или слепым стремлением во всем угодить алиевской семье - в авторитарных странах иначе не бывает. Не только завалами лжи и вранья в угоду режиму и согласно установкам государственной пропаганды - этому тоже достаточно примеров в мировой практике. Но и способностью к поразительным по цинизму мимикрии и конформизму, включая моментальную смену собственной, ранее громко высказанной позиции в угоду сегодняшней конъюнктуре и спущенным сверху указаниям.

    • "ДЕМОКРАТ" АЛИЕВ ТРОЛЛИТ ПАШИНЯНА
      2019-11-20 11:00
      854

      Вообще-то в данной статье можно было бы ограничиться всего лишь цитированием Ильхама Алиева. Без комментариев, ибо все сказано самолично президентом соседней страны. Самым мудрым, самым "общенациональным" после своего родителя лидером и даже, по мнению некоторых, "образованным". Если же без шуток, то последние спичи Алиева действительно, как нельзя лучше, демонстрируют истинную степень его образованности, мудрости, воспитанности и демократичности. 

    • ПОЧЕМУ БЕЗ АРЦАХА?
      2019-11-18 15:30
      1334

      14 ноября со ссылкой на бакинское агентство "Туран" СМИ сообщили о том, что в ближайшие дни ожидаются взаимные визиты армянских и азербайджанских журналистов соответственно в Баку и Ереван. 17 ноября Азербайджан посетит группа журналистов из Армении, затем состоится ответный визит журналистов, говорилось в информации. Отмечалось также, что договоренность о визитах была достигнута на уровне глав государств. При этом сообщение было опубликовано всего на паре сайтов как нечто весьма будничное, хотя неординарность события очевидна.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ