Hraparak.am. ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ 10 ՄԱՐԴ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ
Երեկ՝ հունիսի 28-ին, Գլենդելի քաղաքապետարանի դիմաց Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանն աջակցություն հայտնելուն միտված հանրահավաք է տեղի ունեցել, որին մասնակցել է ընդամենը 10 հոգի։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։
Հավաքի տեսագրությունը հրապարակվել է գլենդելաբնակ Ռոբերտ Մակարյանի էջում, որտեղ նա գրել է․ «Հանրահավաք Գլենդելի քաղաքապետարանի դիմաց ի աջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցով Հայաստանում իրականացվող «բարեփոխումների» և ներքաղաքական այլ գործընթացների, հունիս 28, 2020 թվական»: Նա նշում է նաև, որ շուրջ երկու տարի առաջ նման կոչերին արձագանքում էին հազարավոր հայեր, մինչդեռ այսօր հավաքվածների թիվը հազիվ մեկ տասնյակ է։
Իսկ ինչն է ստիպել, որ Լոսանջելեսահայ մեր հայրենակիցները նման հանրահավաք կազմակերպեն։ Հավաքի պատճառը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «Ստի վերջը» տեսաշարի վերջին հաղորդումն էր, որտեղ նա քննադատում էր Փաշինյանին ու նրա թիմին՝ խոսելով իշխանության կոռուպցիոն գործարքների և ձախողումների մասին։ Շաբաթ օրվա թողարկման ընթացքում Մինասյանը նաև խոսեց գլենդելահայերի և առհասարակ սփյուռքում բարեկեցիկ կյանքով ապրող մեր հայրենակիցների կողմից Հայաստանի ներքաղաքական գործերին միջամտելու մասին։
Նա նշեց, որ ցանկացած հարաբերություն ենթադրում է իրավունք ու պատասխանատվություն և եթե, պայմանական ասած, գլենդելահայ տիկինը իր ապահով կյանքից օրական մի քանի ժամ է հատկացնում հայաստանաբնակներին ֆեյսբուքում խելք սովորեցնելու համար, ապա լավ կանի գոնե ժամանակ առ ժամանակ այցելի Հայաստան։ Կամ կանադահայ դերասանուհին, որը հեղափոխությանն էր առաջնորդում (Մինասյանը նկատի ուներ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին) պարտավոր էր անցած 2 տարվա ընթացքում գոնե մեկ անգամ անցելել Հայաստան, ինչը չի արել։
Ըստ ամենայնի, Մինասյանի հայտարարությունից դժգոհ գլենդելահայերը որոշել են ցույց տալ, որ իրենք Փաշինյանի կողքին են, սակայն հակառակ պատկերն է ստացվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 15:29
Государственный департамент США в своем ежегодном докладе «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» упомянул о бесчеловечном обращении азербайджанцев с армянскими солдатами в сентября 2022 года.
-
2024-04-25 15:28
Официальный представитель МИД РФ Мария Захарова выразила сожаление, что власти Армении продолжают допускать публичную критику в адрес ОДКБ.
-
2024-04-25 15:28
Российская сторона ожидает участия премьер-министра Армении Никола Пашиняна в саммите ЕАЭС. Об этом заявил журналистам вице-премьер России Алексей Оверчук.
-
2024-04-25 14:58
Россия считала вопрос статуса Нагорного Карабаха неурегулированным, но Армения в Праге признала его территорией Азербайджана, сказала в ходе еженедельного брифинга официальный представитель МИД РФ Мария Захарова.