Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի «X», «Y», «Z» ՊԼԱՆԻ ՓԱԹԵԹՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ՝ ԱՆԿԱԽ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎՐԱ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ կարելի է ակտիվացնել «X», «Y», «Z» կանխավճարային սակագնային պլանի փաթեթները՝ անկախ հաշվեկշռի վրա բավարար գումարի առկայությունից:

Փաթեթների ակտիվացման համար օգտագործված գումարը կգանձվի հաշվեկշռից, երբ այն վերալիցքավորվի: Օրինակ, եթե հաշվեկշռին այս պահին առկա է 800 դրամ, և պետք է վերաակտիվացնել «Z» սակագնային պլանի փաթեթները, ապա, *208*5# հավաքելու դեպքում փաթեթները կակտիվանան, իսկ պակասող 1000 դրամը կգանձվի հաշվեկշռից, երբ այն նորից լիցքավորվի:

Հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել *208*5# հրահանգը:

Ծառայությունը հասանելի է նաև «Լիցք+» ծառայությունն ակտիվ լինելու դեպքում։ Առաջարկն ուժի մեջ է մինչև 31.05.2020թ., ներառյալ:

Հիշեցնենք, որ Zoom և Skype հավելվածների մեծ պահանջարկը հեռավար կրթության և աշխատանքի համար հաշվի առնելով, Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում, իր բջջային ծառայություններից օգտվող աշակերտները, ուսանողները, մանկավարժներն ու բոլոր նրանք, ում անհրաժեշտ է հեռավար շփում, անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի կարողանան օգտվել այս կարևոր բջջային հավելվածներից՝ մինչև 31.05.2020թ., ներառյալ:

Zoom-ն ու Skype-ը ներկայում հասանելի և ավտոմատ ակտիվացված են Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար:

Հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել Վիվա-ՄՏՍ-ի կայք կամ զանգահարել 111:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ