Последние новости

Շեր. «Թուրքիայի զինվորները դեռ արյուն են տենչում»

Աշխարհահռչակ երգչուհի Շերիլին Սարգսյանը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ գրառում է արել Twitter-ում։

«Ես լսել եմ արյունարբու թուրքերի մասին, որոնք տանջամահ են արել ու սպանել մոտ 2 միլիոն հայի, երբ 11 տարեկան էի։ Թուրք զինվորները դեռ արյուն են տենչում։ Հիմա նրանք քրդերի ցեղասպանություն են գործում Թրամփի օրհնությամբ», – գրել է երգչուհին։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ