Последние новости

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում են, մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի չեղարկումը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը հեղինակել են ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Սուրեն Գրիգորյանը: Այս փոփոխություններով ՍԴ մասին օրենքը համապատասխանեցվում է հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններին:

Բացի դրանից ԱԺ 35 պատգամավորներ հեղինակել են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ