Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍ ԱՄՈԹԱԼԻ ՓԱԹԵԹԸ ՍՏՈՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ԱՌԱՋ
Ազգային ժողովը վերածվել է, պայմանականորեն ասած, «Գլորիա կարի ֆաբրիկայի». վարակակիր պատգամավորները հաշվվում են երկնիշ թվով, բնականաբար կան նաև կոնտակտավորներ, իսկ խորհրդարանը, ավելի ստույգ՝ քայլականները գումարել են հերթական «կայծակնային» արտահերթը՝ Սահմանադրական կարգը տապալելիս թույլ տված մանկական իրավաբանական սխալներն ուղղելու համար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Վստահ եմ, որ կուսակցությունների եռյակի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա մի օր քրեական գործ հարուցվելու՛ է և դրա շրջանակներում, ի թիվս այլոց, քննության առարկա են դառնալու նաև այսօրվա նստաշրջանին վերաբերող փաստերը - արդյո՞ք վարակակիրներն ավելի շատ չէին, արդյո՞ք բոլոր կոնտակտավորներն էին ինքնամեկուսացել, արդյո՞ք եղել է հրահանգ՝ չհանձնելու տեստ և չհամալրելու վարակակիրների աճող ցուցակը, արդյո՞ք եղել է հրահանգ՝ անտեսելով գործող օրենսդրությունը, չինքնամեկուսանալ, և այլն, և այլն, և այլն։
ՀԳ. Պահանջում եմ, որ Հանրապետության նախագահն այս ամոթալի փաթեթը ստորագրի ընդունումից առաջ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 22:40
Отстранить Никола Пашиняна от власти реально, самый правильный и доступный путь – выразить ему недоверие. Об этом сообщил третий президент Республики Армения, глава Республиканской партии Армении Серж Саргсян, который вместе со своими сторонниками участвует в традиционном факельном шествии.
-
2024-04-23 19:42
Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян предупредил об угрозе процессу международного признания Геноцида армян и диаспоре.
-
2024-04-23 19:29
C площади Республики Еревана стартует традиционное факельное шествие, посвященное 109-й годовщине Геноцида армян в Османской Турции.
-
2024-04-23 19:12
Граждане во главе с предстоятелем Тавушской епархии ААЦ, архиепископом Багратом Галстаняном пытаются перекрыть дорогу, ведущую от Айрума к КПП Баграташена. Однако находящиеся там многочисленные полицейские силы не позволяют этого.