Последние новости

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց տեխնիկական պատճառներով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց տեխնիկական պատճառներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն նախորդ նիստին դատարանին հայտնել է, որ ախտանիշներ չունի, բացառությամբ նրա, որ երկրոդ օրը ջերմությունը 36,9 է եղել: Նա թեստ է հանձնել, և արդյունքը բացասական է եղել: Սակայն բուժկենտրոնում նրան ասել են, որ պետք է կրկին թեստ հանձնի:

Փաստաբաններն առաջարկեցին ապահովել սոցիալական հեռավորությունը: Սակայն դատախազները նշեցին, որ նման պահանջը նպատակ ունի սառեցնել պրոցեսը:

Վերադառնալով ընդմիջումից հետո՝ դատարանը լսեց կողմերի կարծիքները:

Յուրի Խաչատուրովն առաջարկեց բոլորին ձեռնտու տարբերակ, որպեսզի հաջորդ նիստին դահլիճի պատրաստման պրոցեսին մասնակցեն կողմերը, և բոլոր վիճելի հարցերը լուծվեն: «Ինձ համար դժվար է գալ ամեն երեքշաբթի և ոչինչ չլսել: Դատարանը տեղում կանգնած է: Թող բոլոր նկատառումները հաշվի առնվեն, և սկսվի նորմալ աշխատանքը»,-ասաց նա:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն առաջարկեց լուծել բոլոր տեխնիկական հարցերը մինչև հաջորդ նիստը:

Դատավոր Դանիբեկյանը հաստատեց, որ առկա տեխնիկական խնդիրները չեն կարող լուծվել արագացված կարգով: Արդյունքում դատական նիստը հետաձգվեց ևս մեկ շաբաթով: Հաջորդ նիստը կանցկացվի հուլիսի 7-ին ժամը 13:00-ին, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ