Последние новости

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ» ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ամերիաբանկը» միացավ կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքները չեզոքացնելու կառավարության ծրագրերին, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսին աջակցելու առումով:

 

 

«Ամերիաբանկի» մանրածախ բանկային գործարքների գծով գործադիր տնօրեն Արման Բարսեղյանի խոսքերով՝ բանկը մեկ ամիս առաջ է սկսել անցկացնել կորոնավիրուսի բացասական տնտեսական հետևանքները կառավարելու և, հնարավոր է, չեզոքացնելու գործընթացը՝ իր հաճախորդներին հայտնելով վարկային արձակուրդի հնարավորության մասին: «Առաջին փուլում մենք փորձեցինք ապահովել կարճաժամկետ լուծումներ՝ մեր հաճախորդներին հնարավորություն տալով օգտվել վարկային արձակուրդի մեխանիզմից»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ինչպես այն բանկային հաճախորդներին, որոնք օգտվեցին վարկային արձակուրդներից, այնպես էլ նրանց, ովքեր, չնայած ընձեռված հնարավորությանը, շարունակեցին վճարումներ կատարել:

Այս փուլում բանկը մասնակցում է համաճարակի բացասական տնտեսական հետևանքները չեզոքացնելու կառավարության 15 ծրագրերից 4-ին: «Մենք մասնակցում ենք միջոցառումների 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ ծրագրերին: Միջոցառումների առաջին երեք խմբերը վերաբերում են արտոնյալ վարկերին, իսկ 5-րդ ծրագիրը միանվագ դրամաշնորհային միջոցներ է տրամադրում», - հիշեցրեց Բարսեղյանը: Ներկայացնելով դրամաշնորհային ծրագրին մասնակցության պայմանները՝ Բարսեղյանը նշեց, որ 2-50 աշխատակիցներ ունեցող ընկերությունները, որոնք հունվար-ապրիլին չեն կրճատել ոչ աշխատողների քանակը, ոչ աշխատավարձի ֆոնդի ծավալները, դրամաշնորհներ կստանան:

Մասնավորապես, 2-5 աշխատակից ունեցող ընկերությունները կկարողանան ստանալ աշխատավարձի 20-50%-ը։ Նույն ընկերությունները, որտեղ աշխատակիցների թիվը տատանվում է 5-50 հոգու միջև, կարող են դիմել աշխատավարձի մոտ 20%-ի չափով գումար ստանալու համար՝ կախված աշխատակիցների թվից: Ծրագրում ներառված չեն ավելի քան 50 աշխատող ունեցող ընկերությունները:

«Միանվագ վճարի հաշվարկման մեխանիզմը շատ պարզ է: Կա երկու հիմնական սցենար: 2-5 աշխատողներ ունենալու դեպքում աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատողների թվի վրա: Ավելի մեծ թվով աշխատակիցներ ունենալու դեպքում միանվագ վճարման չափի հաշվարկն իրականացվում է ավելի բարդ բանաձևով: Աշխատակիցների թիվը պետք է բաժանվի հինգի, կլորացվի դեպի նվազման կողմը, ապա ստացված թիվը բազմապատկվի այդ ընկերությունում միջին աշխատավարձով», - տեղեկացրեց Բարսեղյանը:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ