ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԲԻԶՆԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ և ՃԿՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:
Այս երկարաժամկետ ֆինանսավորումը ՓՄՁ-ների համար զարգացման նոր հնարավորություններ կստեղծի, կօգնի հաղթահարել ճգնաժամային իրավիճակի արդյունքում առաջացած դժվարությունները: Վարկային միջոցները, որոնք կուղղվեն վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը, կնպաստեն մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-26 17:14
Красивым завершением Месяца Женщин станет первый приезд в Армению флагманского московского ТЕАТРА НАЦИЙ, который покажет ереванскому зрителю свой спектакль "КАНАРЕЙКА". В роли величайшей оперной дивы Марии Каллас выступает актриса, телеведущая, дочь знаменитого армянского скрипача Заре Саакянца и супруга великого скрипача и дирижера, маэстро Владимира СПИВАКОВА - Сати СПИВАКОВА.
-
2024-03-26 09:11
«Пашинян на днях поручил членам «Гражданского договора» забыть «историческую Армению» и заложить именно это положение в основу своей «идеологической готовности», - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.
-
2024-03-24 10:12
Координационный совет Российско-Армянских организаций решительно осуждает подлый акт терроризма в «Крокус Сити Холл».
-
2024-03-23 14:46
Исполнительный орган Республиканской партии Армении квалифицирует арест общественных деятелей Нарека Самсоняна и Вазгена Сагателяна как очередную попытку репрессий, осуществляемых властями в отношении оппозиционеров.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-03-21 17:33
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ։ Զգալի աճել է նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թվաքանակը՝ վերջին 3 տարում ավելանալով գրեթե 3 անգամ:
-
2024-03-11 14:49
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։
-
2024-03-05 16:31
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
-
2024-02-26 10:37
«Այստեղ որևէ կապ չկա ադրբեջանցիների կամ Ռուբեն Վարդանյանի հետ։ Պետք է հստակ արձանագրել, որ Ամերիաբանկի հետ կապված գործընթացը բաց է, թափանցիկ։ Բոլոր հետաքրքրասերները կարող են անարգել համացանցում ծանոթանալ Վրաստանի Բանկին, տեսնել, թե ովքեր են ներդրողներն ու բաժնետերերը, փայատերերը։