Последние новости

“ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ” ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄԻ

Հարգելի՛ բաժանորդներ,

Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի:

Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝

- պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝ http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),

- փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,

- էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեին:

Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:

Առո՛ղջ եղեք:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ