Последние новости

ԱՆՈՒՆԸ՝ «ԱՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ», ԱԶԳԱՆՈՒՆԸ՝ «ՓԱՇԻՆՅԱՆ»

Անցած տարի Սահմանադրական դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա քննելով առանձին հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործը, դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղից մայիսի 29-ին եկավ պատասխանը: Պատասխանի վերաբերյալ ամենահակադիր մեկնաբանություններ կան Քոչարյանի փաստաբանների խմբի և 2008թ.մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների, մասնավորապես՝ Տիգրան Եգորյանի կողմից։

Խորամուխ չլինելով իրավաբանական նրբությունների մանրամասների մեջ, հիշեցնեմ, որ Քոչարյանին և մի խումբ անձանց մեղադրանք է ներկայացվել 300.1 հոդվածով. խոսքը սահմանադրական կարգի տապալման մասին է։ 2008 թվականին այդ հոդվածը չի եղել Քր.օր-ում, այն ժամանակ գործում էր 300-րդ հոդվածը, որը վերաբերում էր իշխանության յուրացմանը։ 300.1 հոդվածը հայտնվել է արդեն 2009 թվականին, այն ենթադրում է միանգամայն այլ հանցակազմ։

Այն, որ մարդուն չի կարելի մեղադրանք ներկայացնել ենթադրյալ հանցագործության պահին գոյություն չունեցող հոդվածով, երկրորդ նախագահի փաստաբանները կրկնում են արդեն երկու տարի շարունակ։ Եվրոպական ազդեցիկ ատյանի պատասխանում նշվում է, որ ենթադրյալ արարքը պետք է հստակ լինի, այսինքն այդ արարքի նկարագրությունը պետք է լինի որոշակի, նույնքան որոշակի պետք է լինեն բուն հանցագործության առկայության և այն ապացույցները, որ հենց այդ կոնկրետ մարդիկ են գործել հենց այդ կոնկրետ արարքը (կամ արարքները)։

Ի՞նչ կոնկրետ արարքի մասին կարող է լինել խոսքը, երբ ահա արդեն երկու տարի շարունակ դատարանը չի կարողանում դյուրըմբռնելի պատասխան տալ այն հարցին, թե երբ և ինչպես է մեր երկրում տապալվել սահմանադրական կարգը և ով, ինչպես և երբ է այն վերականգնել։ Չենք խոսում արդեն մեղադրանքի հետադարձ ուժի մասին, որը ենթակա է կարգավորման՝ համաձայն Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի։ Մեղադրանքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, հատկապես աղմկահարույց «Յոթի գործի» վրա հիմնված նախադեպի խորապատկերին, որը հարուցվել էր 2008թ. մարտի 1-ի դեպքերի փաստերով։ Այդ գործով, հիշեցնեմ, որպես մեղադրյալ անցնում էին Ալեքսանդր Արզումանյանը, Սասուն Միքայելյանը և Տեր-Պետրոսյանի մյուս զինակիցները։

Հիշեցնեմ, որ Եվրոպական դատարանը ներկայացնում է 17 երկիր, բայց այն չի կարող փոխարինել հայկական արդարադատությանը, խոսքը զուտ խորհրդատվական կարծիքի մասին է, որն արդեն ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։ ՀՀ ՍԴ-ն, բացի Եվրոպական դատարանից, դիմել է նաև Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողով, այդ ատյանից պատասխանը կգա հունիսի 20-ից հետո. երկու ատյանների խորհրդատվական կարծիքների հիման վրա ՍԴ-ն կշարունակի գործի քննությունը: Ի դեպ, Եգորյանն արդեն հայտարարել է, թե «Եվրոպական դատարանն իր կարծիքի շրջանակներում փաստել է, որ, ըստ էության, ՍԴ-ն անելիք չունի այս հարցով», և «հարցերը պետք է լուծի գործը քննող ներպետական դատարանը»:

Այս կարծիքին մասամբ համաձայնեց երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։ Նա հաստատեց, որ այս դատաքննությունը վարող դատարանին՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, չի կարող փոխարինել դատարաններից ոչ մեկը, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Այս ակնհայտ հանգամանքի առնչությամբ Օրբելյանը հույս հայտնեց, որ «Դանիբեկյանն իր մեջ արիություն կգտնի և, վերջապես, իրեն դատավոր կզգա»: Մի խոսքով, և՛ պաշտպանական կողմը, և՛ մեղադրող կողմը միանգամից հայտարարեցին, որ Եվրոպական դատարանի պատասխանը հաստատել է իրենց դիրքորոշումը, ինչը միանգամայն կանխատեսելի արձագանք էր…

Ցանկացած նորմալ երկրում ենթադրյալ հանցագործության պահին գոյություն չունեցող հոդվածի հիման վրա քրեական գործ հարուցած քննիչներին անմիջապես քրեական պատասխանատվության կենթարկեին, իսկ այն դատավորներին, որոնք կալանքի սանկցիա են տվել՝ առաջնորդվելով գոյություն չունեցող հոդվածով ներկայացված մեղադրանքներով, անհապաղ կորակազրկեին։ Հայաստանում, ավաղ, արդարադատությունը փոխարինված է անձնական և քաղաքական հաշվեհարդարներով։ Լրագրողները, որոնք Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի մանրամասների մասին հարցեր էին տալիս ՍԴ-ում Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանին, միտումնավոր շփոթում էին վարչապետի քաղաքական պատվերը կատարող դատավորների ազգանունները: Աննա Դանիբեկյանին նրանք անվանում էին Աննա Դանիելյան, իսկ Արմեն Դանիելյանին՝ Արմեն Դանիբեկյան։ Իրականում այդ դատավորների անունը «անօրենություն» է, իսկ ազգանունը՝ «Փաշինյան» ։

Եվրոպական դատարանի կարծիքի առնչությամբ իշխանության ներկայացուցիչների արձագանքը ցույց տվեց, որ Փաշինյանին բացարձակապես չի հետաքրքրում այդ կարծիքը, ուստի Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը նույնպես դժվար թե ինչ-որ բան փոխի... Այսպես թե այնպես, վերջնական որոշումը կայացնելու է ՍԴ-ն՝ Հրայր Թովմասյանի նախագահությամբ։ Հայտնի է, որ ՍԴ-ն բարձրագույն դատական ատյանն է, որն արդեն 2 տարի է, ինչ ամենից անկախ դատական մարմինն է պետությունում։ ՍԴ-ն ենթարկվում է ոչ թե Փաշինյանին, այլ օրենքներին ու Սահմանադրությանը. սպասենք այդ ատյանի որոշմանը, այն հաստատ կախված չի լինի քաղաքական կոնյունկտուրայից ու վարչապետի անձնական քմահաճույքներից։

Կարևորն այն է, որ ՍԴ-ին, Թովմասյանի գլխավորությամբ, իսկապես հաջողվի ավարտին հասցնել այս գործը, անկախ խորհրդարանական մեծամասնության և այն զառանցալի օրինագծի հեղինակների ոտնձգություններից, թե ինչ պետք է անեն, իսկ ինչ չպետք է անեն Սահմանադրական դատարանի 12-ամյա ստաժ ունեցող դատավորները։ Ծանոթանալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների արձագանքին ՝ «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ, եվրոպական իրավունքի մասնագետ Արթուր Ղազինյանը կատակով հարց տվեց. «Ե՞րբ ենք շրջափակելու Եվրոպական դատարանի շենքի մուտքերն ու ելքերը»։ Հարցը միանգամայն օրինաչափ է. չէ՞ որ Փաշինյանը կոչ արեց շրջափակել բոլոր դատարանները ՀՀ տարածքում՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը չեղարկելու որոշումից հետո…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОТ БЕРДЗОРА, СУСА И АГАВНО ДО СЮНИКА И ТАВУША…
      2024-04-24 09:57

      В ходе повторного визита Пашинян успокоил тавушцев, дескать, 4 деревни не будут сданы, а обмен территориями состоится в пользу тавушцев. Обман раскрылся почти сразу: когда на приграничные участки прибыли геодезисты и специалисты по разминированию, стало очевидно, что жители Тавуша могут разделить судьбу жителей Шурнуха, которые лишились своих домов в обход делимитации и каких-либо законных оснований!

    • ГЕНОЦИД – 109. ПРОДОЛЖЕНИЕ В ВИДЕ РЕВИЗИИ ФАКТА
      2024-04-24 09:40

      "Армянский народ надо уничтожить в корне… Сейчас идет война, другого такого случая больше не будет", - дословно было произнесено в ходе секретного заседания высших чинов младотурецкого государства в 1915 г. 109-й годовщине предшествуют попытки правящей верхушки поставить под сомнение факт Геноцида в Западной Армении, специалисты считают, что инициатива исходит от Анкары, а это значит, что Геноцид продолжается в виде ревизии факта и попытки забвения. По мере приближения 109 годовщины становится очевиднее, что режим Пашиняна участвует в гибридной войне против армянского народа на стороне геноцидных государств!

    • "СДЕЛАЙ ШАГ, ОТВЕРГНИ НИКОЛА!"
      2024-04-22 10:57

      "В день отставки Сержа Саргсяна, 23 апреля 2018 г., мы пошли к первому президенту и застали его в очень серьезном и даже мрачном расположении духа. Мы спросили: "Господин президент, весь народ ликует, почему вы в таком настроении?" Он сказал фразу, которая до сих пор не выходит у меня из головы, это был тот самый день, когда еще многие вещи не были ясны, например, станет ли Пашинян премьер-министром или нет? Левон Тер-Петросян сказал: "Послушайте, вы не понимаете, что сегодня я самый несчастный человек в Армении, потому что к власти идет тот, кто погубит Арцах и Армению!", - рассказал в январе 2024 г. зампредседателя АНК Левон Зурабян. Он признался, что тогда, после 23 апреля 2018 г., эти слова показались ему преувеличением, однако с позиции 2024 г. вынужден признать, что прогнозы Тер-Петросяна постепенно воплощаются в жизнь.

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ